UFC. Անկալաևը հաղթեց Պերեյրային` նվաճելով չեմպիոնի տիտղոսը 🎥

UFC. Անկալաևը հաղթեց Պերեյրային` նվաճելով չեմպիոնի տիտղոսը 🎥

09/03/2025 - 10:03

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «T-Mobile Arena» մարզահամալիրում կայացավ UFC-313 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում միմյանց դեմ մրցեցին կիսածանր քաշային կարգի գործող չեմպիոն, բրազիլացի Ալեքս Պերեյրան ու Ռուսաստանը ներկայացնող դաղստանցի Մագոմեդ Անկալևը։

Մենամարտում կայացան բոլոր 5 ռաունդները։ Մագոմեդ Անկալաևը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Գրանցվել է 49-46, 48-47, 48-47 հաշիվը

32-ամյա Անկալաևն օկտագոնում անցկացրած 24-րդ մենամարտում տարավ 21-րդ հաղթանակը։ Նա նաև կրել է 1 պարտություն, գրանցել 1 ոչ-ոքի։ Նրա մասնակցությամբ մենամարտերից մեկը չկայացած է համարվել։

37-ամյա Պերեյրան չկարողացավ չորրորդ անգամ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։ Բրազիլացի մարտիկը 15-րդ մենամարտն էր անցկացնում և կրեց երրորդ պարտությունը, տարել է նաև 12 հաղթանակ։ Նա կորցրեց կիսածանր քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023