ՈւԵՖԱ-ն դիտարկում է եվրագավաթներում մրցակցի հարկի տակ գոլի կանոնը չեղյալ համարելը
ՈւԵՖԱ-ն շարունակում է հետևողական աշխատանքը ֆուտբոլի կանոնների փոփոխությունների վրա:
Եվրոպական ֆուտբոլային գերատեսչական մարմինն այժմ դիտարկում է փոփոխություն եվրագավաթային խաղերի համար: Ըստ մշակվող կանոնի՝ կարող է չեղյալ համարվել փլեյ-օֆ փուլում մրցակցի հարկի տակ խփված գոլի կարևորության կանոնը: Այս մասին հայտնում է Kicker-ը:
Նշենք, որ այդ կանոնը գործում է 1965 թվականից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ կանոնը չեղրկվել է Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում, երբ «Չելսին» և «Տոտենհեմը» խաղից անմիջապես հետո 11 մետրանոց հարվածաշար իրացրին: