ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Նեյմարի դեմ
ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի դեմ:
Հետաքննության առարկան հանդիսանում է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումից հետո բրազիլացու ասած խոսքերը:
Ֆրանսիական ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից` պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին» խաղավարտին 11 մետրանոցից ընդունած գոլի պատճառով։

Նեյմարը բաց էր թողնում հանդիպումը վնասվածքի պատճառով: Նա հանդիպումից հետո իր Instagram-ի էջում կոշտ քննադատել էր խաղի մրցավարներին: Տեքստում հետևյալ արտահայտությունը կար. «ah vá pra pqp», որը կոպիտ հայհոյանք է:
Համաձայն կանոնադրության՝ Նեյմարին կարող են որակազրկել 1-ից մինչև 3 խաղով. «Վիրավորանքի և ոչ սպորտային պահվածքի համար, որը հիմնական օրենքների խախտում է»: