Հայաստանի Մ19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լատվիայի ընտրանու հետ
Այսօր՝ մարտի 22-ին կայացավ Լատվիայի և Հայաստանի մինչև 19 տարեկան հավաքականների առաջին ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Մեր թիմի կազմում աչքի ընկավ Էրիկ Ազիզյանը, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝
12. Նարեկ Հովհաննիսյան, 8. Արսեն Եղիազարյան, 4. Արման Ղազարյան, 10. Սերգեյ Մկրտչյան, 11. Էրիկ Ավետիսյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 7. Մարտին Գրիգորյան, 18. Էրիկ Ազիզյան, 9. Արմեն Հովհաննիսյան, 20. Երջանիկ Ղուբասարյան, 2. Յուրի Օգանեսյան
Պահեստայիններ՝ 1. Հարություն Մելքոնյան, 5. Կարեն Հովհաննիսյան, 21. Պատվական Ավետիսյան, 17. Արամ Խամոյան, 22. Գրենիկ Պետրոսյան, 14. Նարեկ Աղասարյան, 19. Նարեկ Ալավերդյան, 15. Գերման Կուրբաշյան, 16. Ղազար Դերմեջյան
Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան