TV3. «Բարսելոնայի մի շարք ֆուտբոլիստներ դժգոհ են ակումբի բուժանձնակազմից»
«Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ կարծես թե դժգոհ են ակումբի բուժանձնակազմից։
Ինչպես տեղեկացնում է TV3-ը, դժգոհություն են արտահայտել Ֆրենկի դե Յոնգը, Սամուել Ումտիտին և Ուսման Դեմբելեն։ Բժիշկներին մեղադրում են, որ վերականգնողական վատ ծրագրի, վնասվածքների կրկնության, ինչպես նաև սխալ ախտորոշման համար։
Հոլանդացի կիսապաշտպանը, ով վերջերս մկանային վնասվածք էր ստացել, պատրաստ է ապաքինումը շարունակել հայրենիքում։ Պարզվում է, որ նրան սխալ են ախտորոշել։ Սկզբնական բուժզննումից հետո նրան հայտնել էին, որ բաց կթողնի ընդամենը երկու շաբաթ, սակայն վտանգ կա, որ բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ Նշվում է, որ ավելի վաղ Սամուել Ումտիտին և Ուսման Դեմբելեն վերականգնողական կուրսեր են անցել Քաթարում։
# Բարսելոնա, Ուսման-Դեմբելե, Սամուել Ումտիտի, Ֆրենկի-դե-Յոնգ