Transfermarkt-ը կատակել է Բակամբուի հետ
«Բեյցզին Գուոանի» կենտրոնական հարձակվող Սեդրիկ Բակամբուն այն բանից հետո, երբ իմացել է, որ «Բարսելոնան» մտափոխվել է և չի ցանկանում իրեն ձեռք բերել, Twitter-ի իր էջում կատակել էր՝ գրելով․
«Հե՜յ, transfermarkt, խնդրում եմ՝ իմ տրանսֆերային պատմության մեջ գրի՛ր «գրեթե Բարսելոնա», շնորհակալություն»:
Դրանից հետո Transfermarkt-ը կատակել է խաղացողի հետ և որոշ ժամանակով պաշտոնական կայքում խաղացողի տրանսֆերային պատմության բաժնում ավելացրել է «գրեթե Բարսելոնա»։ Այս ամենի վերաբերյալ 28-ամյա հարձակվողը Twitter-ի իր էջում կրկին կատակել է՝ գրելով, որ երազանքներն իրականանում են։
