Transfermarkt -ը թարմացրել է Եվրո-2020-ին մասնակցած ֆուտբոլիստների արժեքները
Հեղինակավոր Transfermarkt.com կայքը, որը սահմանում է ֆուտբոլիստների շուկայական ամենաօպտիմալ արժեքները, Եվրո-2020-ի արդյունքներով թարմացրել է մրցաշարին մասնակցած ֆուտբոլիստներ գները։
Ամենաշատ գնային աճ գրանցել են Պեդրին (Իսպանիա, ներկայիս արժեքը` 80 մլն եվրո), Ֆեդերիկո Կիեզան (Իտալիա, 70 մլն եվրո) և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը (40 մլն եվրո), որոնց արժեքն ավելացել է 10 մլն եվրոյով։
Անգլիայի հավաքականի ձախ պաշտպան Լյուկ Շոուն ու Եվրոյի բացահայտումներից Միկել Դամսգորն իրենց արժեքներն ավելացրել են 7 մլն եվրոյով և այժմ գնահատվում են համապատասխանաբար 42 մլն ու 20 մլն եվրո։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Յոաքիմ Մելյեն (Դանիա, 13 մլն + 6 մլն = 19 մլն եվրո), Դեկլան Ռայսը (Անգլիա, 65 մլն + 5 մլն = 70 մլն եվրո), Ջանլուիջի Դոնարուման (Իտալիա, 60 մլն + 5 մլն = 65 մլն եվրո), Հարի Մագուայեր (Անգլիա, 45 մլն + 5 մլն = 50 մլն եվրո) և Դանի Օլմոն (Իսպանիա, 45 մլն + 5 մլն = 50 մլն եվրո)։
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոն դարձավ Իտալիայի հավաքականը` եզրափակչում 11-մետրանոց հարվաշածաշարի օգնությամբ հաղթելով Անգլիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Դանի Օլմո, Դեկլան-Ռայս, ԵՎՐՈ-2020, Լյուկ Շոու, Կալվին Ֆիլիպս, Հարի Մագուայեր, Միկել Դամսգարդ, Յոաքիմ Մեհլե, Պեդրի, Ջանլուիջի Դոնարումա, Ֆեդերիկո Կիեզա