Transfermarkt-ը նվազեցրել է բոլոր թոփ ֆուտբոլիստների արժեքը
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ողջ եվրոպական ֆուտբոլը դադարեցվել է, այդ իսկ պատճառով Transfermarkt պորտալը, որը գնահատում է խաղացողների շուկայական օպտիմալ գինը, բոլոր ֆուտբոլիստների արժեքը նվազեցրել է 20 տոկոսով։ Բացառություն են կազմել միայն 1998 թվականին ծնվածները և ավելի երիտասարդ խաղացողները, որոնց արժեքը նվազել է 10 տոկոսով։
Ամենաթակարժեք ֆուտբոլիստն այժմ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է, ով գնահատվում է 180 մլն եվրո։ «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Ռահիմ Սթերլինգն ու Նեյմարը գնահատվում են 128 մլն եվրո։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․
1․ Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 180 մլն եվրո
2-3․ Նեյմար (ՊՍԺ) – 128 մլն եվրո
2-3․ Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի») – 128 մլն եվրո
4-7․ Սադիո Մանե («Լիվերպուլ») – 120 մլն եվրո
4-7․ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 120 մլն եվրո
4-7․ Հարի Քեյն («Տոտենհեմ») – 120 մլն եվրո
4-7․ Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի») – 120 մլն եվրո
8․ Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ») – 117 մլն եվրո
9․ Լեո Մեսսի («Բարսելոնա») – 112 մլն եվրո
10․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») – 99 մլն եվրո
․․․
46․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 60 մլն եվրո
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Լեո Մեսսի, Լիվերպուլ, Կևին դե Բրոյնե, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Հարի Քեյն, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ-Սալահ, Յուվենտուս, Նեյմար, ՊՍԺ, Ջեյդոն-Սանչո, Ռահիմ-Սթերլինգ, Սադիո-Մանե, Տոտենհեմ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ