Transfermarkt-ը ավելացրել է Բիչախչյանի տրանսֆերային արժեքը

Transfermarkt-ը ավելացրել է Բիչախչյանի տրանսֆերային արժեքը

13/01/2021 - 11:41

Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, թարմացրել է Սլովակիայի Ֆորտունա լիգայի շրջանակում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Բարելավումից չի խուսափել նաև «Ժիլինայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 250 հազար եվրոյից դարձել է 600 հազար եվրո։

Հայազգի ֆուտբոլիստն իր տրանսֆերային արժեքով «Ժիլինայի» ամենաթանկարժեք խաղացողն է։ Նա այդ ասպեկտում առաջին հորիզոնականը կիսում է կենտրոնական հարձակվող Դավիդ Կուրմինովսկիի հետ, ում արժեքը նույնպես 600 հազար եվրո է։

Վահան Բիչախչյանն ընթացիկ մրցաշրջանը բավական հաջող է անցկացնում։ «Ժիլինայի» կազմում նա ընդհանուր առմամբ խաղադաշտ է դուրս եկել 16 անգամ՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023