Transfermarkt-ը հայտնել է, թե Ֆարուլը որքան գումար է վճարել Նարեկ Գրիգորյանի դիմաց
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ուրարտուի» և Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Նարեկ Գրիգորյանը տեղափոխվել է ռումինական «Ֆարուլ»։
Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ ռումիանական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Ուրարտուին» վճարել է 250 հազ. եվրո։
Նշենք, որ այն դարձել է Կոնստանցա քաղաքը ներկայացնող ակումբի պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը և զիջում է միայն Յանիս Հաջիի ռեկորդին, ում դիմաց «Ֆարուլը» 2018 թ. հունվարին վճարել է 2,8 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Հայաստանի-հավաքական, Նարեկ Գրիգորյան, Ուրարտու, տրանսֆերներ, Ֆարուլ