The Times. Լուկակուն վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
The Times-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
Հարձակվողը վնասվածքը ստացել ԱՊԼ-ի շրջանակներում կայացած «Չելսիի» դեմ հանդիպման 2-րդ խաղակեսում:
Նա խորհրդակցել է թիմի բժիշկների հետ, որոնք նրան թույլ են տվել դաշտում գտնվել մինչև հանդիպման ավարտը: Խաղից հետո ֆուտբոլիստը ցավ է զգացել ծնկի շրջանում:
ՄՅՈւ-ին ԱՊԼ-ում սպասվում են երկու հանդիպումներ՝ «Հադերսֆիլդի» և «Քարդիֆի» դեմ:
Լուկակուն ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում անցկացրած 32 խաղերում խփել է 12 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: