The Telegraph. Բեյլի տրանսվերը Ցզյաու չի կայացել Պերեսի և Ռեալի դիրքորոշման պատճառով
«Ռեալի» կիապաշտպան Գարեթ Բեյլը չի տեղափոխվի «Ցզյաու Սունին»:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 30 ամյա ուելսցու տրանսֆերը չինական ակումբ չեղարկվել է «Ռեալի» պատճառով, որը ցանկանում էր խաղացողի դիմաց մեծ գումար ստանալ:
Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն էլ իր հերթին փակել է գործարքը, քանի որ կարծում է, որ Բեյլը, ում համար 2013 թվականին վճարվել է 85 մլն ֆունտ, շատ թանկ ֆուտբոիստ է, որպեսզի նրան բաց թողնեն փոքր գումարի դիմաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլը չինական ակումբի հետ 3 տարով պայմանագիր էր համաձայնեցրել, տարեկան 22 մլն աշխատավարձով: Չինաստանում տրանսֆերային պատուհանը կփակվի չորեքշաբթի: