The Best FIFA Football Awards. Մեսսին ու Հոլանդը հավասար քանակի միավորներ են հավաքել
Հունվարի 15-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացավ «The Best FIFA Football Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Երեկոյի գլխավոր մրցանակն ստացավ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին` ճանաչվելով 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ։
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է մրցանակի քվեարկության արդյունքները։
Բանն այն է, որ Մեսսին ու Էրլինգ Հոլանդը («Ման. Սիթի», Նորվեգիա) քվեարկության արդյունքում հավաքել են հավասար` 48-ական միավոր։
Այդուհանդերձ, մրցանակին արժանացել է Մեսսին, քանի որ արգենտինացի հարձակվողն ամենաշատ ձայներն է ստացել քվեարկությանը մասնակցած հավաքականների ավագներից։
Ավելացնենք, որ քվեարկության արդյունքում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, ով ստացել է 35 ձայն։
Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ։
# The Best FIFA Football Awards, Էրլինգ Հալանդ, Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Տարվա լավագույն ֆուտբոլիստ