«The Best FIFA Football Awards»․ Ռոբերտ Լևանդովսկին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
Դեկտեմբերի 17-ին կայանում է «The Best FIFA Football Awards» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում իմանացանք մի շարք անվանակարգերի հաղթողներին։
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով քվեարկության արդյունքում առաջ անցավ Լեո Մեսսիից («Բարսելոնա») և Կրիշտիանու Ռոնալդուից («Յուվենտուս»)։
Լեհ հարձակվողը 2020 թվականին «Բավարիայի» հետ 5 տիտղոս նվաճեց․ նա ակումբի հետ հաղթեց Բունդես լիգան, Չեմպիոնների լիգան, Գերմանիայի գավաթը, Գերմանիայի Սուպեր գավաթը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթը։ 32-ամյա հարձակվողը 2020 թվականի ընթացքում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 45 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
# FIFA-The-Best, The Best FIFA Football Awards, Բավարիա, Բարսելոնա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռոբերտ-Լևանդովսկի