Տալալաև. Մխիթարյանը ցանկության դեպքում կարող է դառնալ Հայաստանի նախագահ կամ վարչապետ
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հանրահայտ Вадим Лукомский յութուբյան ալիքի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Եթե Մխիթարյանը ցանկանա դառնալ Հայաստանի նախագահ կամ վարչապետ, ապա վաղը կանի դա: Նա ունի բավարար սեր, ուշադրություն և հնարավորություններ:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մարկոս Պիզելին, ապա եթե պարտվում ես Ջիբրալթարին և Լիխտենշտեյնին, իսկ քո ակումբում միշտ չես հիմնական կազմում, ապա դա ազդում է մարդկանց կարծիքի վրա: Մարկոսին ես գիտեմ «Կուբանից», որտեղ ես գլխավոր մարզչի օգնական էի: Նա հիանալի ֆուտբոլիստ է. երեսուն տարեկանում ծաղկում է Ղազախստանում»,- ասել է մասնագետը:
Տալալաևը հայտնել է նաև, որ հպարտ է Մխիթարյանի՝ իր գլխավորած «Փյունիկի» սանը լինելու համար: