Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2026-ի B խմբում տարավ երկրորդ հաղթանակը։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցաշարի երկրորդ տուրում Կաունասի «Ժալգիրիս Արենայում» գոլառատ պայքարում 5:4 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին։ Հայաստանի հավաքականից դուբլ գրանցեց Նիկիտա Խրոմիխը, մեկական գոլ խփեցին Վլադիմիր Սանոսյանն ու Արսեն Պետրոսովը, իսկ մրցակցի ֆուտզալիստ Տոմաշ Կուդելկան գրավեց սեփական դարպասը։ Չեխերից դուբլ ձևակերպեց Դավիդ Դրոժդը, գոլով […]
Ավելին
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության B խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Կաունասի «Ժալգիրիս Արենայում» մրցում է Չեխիայի թիմի դեմ։ Առաջին խաղակեսից հետո Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 3:1 հաշվով կամային հաղթանակ է տանում։ Հաշիվը երկրորդ րոպեին չեխերից բացեց Պավել Դրոժդը, սակայն հաջորդ իսկ գրոհին Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմի Սանոսյանը խփեց պատասխան գոլը։ 7-րդ րոպեին Նիկիտա Խրոմիխը տուգանայինից […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովը խուսափել է լուրջ պատժից ու կմասնակցի Չեխիայի թիմի դեմ Եվրո-2026-ի B խմբի երկրորդ տուրի հանդիպմանը։ Մրցաշարի առաջին տուրում Ուկրաինայի թիմի նկատմամբ տարած պատմական հաղթանակից (2:1) հետո 31-ամյա ֆուտզալիստը հայտնվել էր լուրջ սկանդալի եզրին։ Ուկրաինացիներն ՈՒԵՖԱ-ին բողոք էին ներկայացրել, թե Նևեդրովը հանդիպման ավարտից հետո տեսախցիկների առջև վիրավորական արտահայտություն է […]
Ավելին
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում հունվարի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Չեխիայի թիմի դեմ։ Առաջին տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Միհրան Դերմենջյանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ։ Չեխերը մեկնարկային խաղում գոլառատ ոչ-ոքի (3:3) են գրանցել Լիտվայի թիմի հետ։ Հայաստան – Չեխիա հանդիպումը Երևանի ժամանակով […]
Ավելին
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրում Լիտվայի ու Չեխիայի հավաքականները գոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեցին։ Չեխերը միայն հանդիպման վերջին` 40-րդ րոպեին կարողացան խուսափել պարտությունից։ Ավելի վաղ խմբի մյուս խաղում Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակն էր տարել մրցաշարում` 2:1 հաշվով առավելության հասնելով աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի թիմի նկատմամբ։ Առաջին տուրից հետո Ռուբեն […]
Ավելին
Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ ֆուտզալի Եվրոպայի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընգրկվեց B խմբում և կմրցի Լիտվայի, Ուկրաինայի ու Չեխիայի թիմերի դեմ։ Մրցաշարը կանցկացվի 2026թ. հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լիտվայում, Լատվիայում և Սլովենիայում։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի խաղացանկը կհաստատվի ավելի ուշ։ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության խմբային փուլին։ […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026