Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Ջեմոային»։ Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (32 գոլ) Հենրիխ Մխիթարյանը, որը 31-րդ րոպեին Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում կատարեց առաջին ասիստը` օգնելով աչքի ընկնել Ֆեդերիկո Դիմարկոյին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից 70-րդ րոպեին աչքի ընկավ նաև Հական Չալհանօղլուն։ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Ինտերը» «Վիա դել Մարե» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Լեչեին»։ «Ներաձուրիից» 75-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` ընթացիկ մրցաշրջանում խփելով երկրորդ գոլը։ 37-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից աչքի ընկավ նաև Մանուել Ականջին։ «Ինտերը» 12-րդ տուրում քաղաքային դերբիում «Միլանին» պարտվելուց […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»։ «Ներաձուրիից» առաջին խաղակեսում գոլով աչքի ընկան Լաուտարո Մարտինեսն ու Պյոտր Զելինսկին։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման մտնելով 60-րդ րոպեին։ «Ինտերը» Ա սերիայի վերջին 11 խաղում 10 հաղթանակ է տարել, գրանցել 1 ոչ-ոքի և 55 միավորով վստահ գլխավորում […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերն» ու «Նապոլին» գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեցին։ Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում կայացած խաղում «ներաձուրիից» գոլերը խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն և Հական Չալհանօղլուն։ Գործող չեմպիոնից դուբլ գրանցեց Սքոթ Մաքթոմինեյը` Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին պարտությունից փրկելով 81-րդ րոպեին։ Միլանյան գրանդի կազմում 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» «Էնիո Տարդինի» ստադիոնում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Պարմային»։ «Ներաձուրիի» հաղթական գոլերը խփեց Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։ Միլանյան գրանդից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմն Ա սերիայում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակն ու 42 միավորով առաջին տեղում է։ «Պարման» 18 միավորով 15-րդն […]
Ավելին
Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Բոլոնիային»։ «Ներաձուրիից» գոլերը խփեցին Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Թյուրամը։ «Ռոդոբլուիից» աչքի է ընկել Սանտիագո Կաստրոն։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 67-րդ րոպեին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 39 միավորով վերադարձավ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» «Լուիջի Ֆեռարիս» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Ջենոային»։ «Ներաձուրիից» աչքի ընկան Յան Բիսեկն ու Լաուտարո Մարտինեսը, լիգուրյան ակումբից` Վիտինիան։ Միլանյան գրանդից 75-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 33 միավորով բարձրացավ առաջին տեղ, «Ջենոան» 14 միավորով 16-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Ինտերը» նախամրցաշրջանային պատրաստության ընկերական վերջին խաղում 2:0 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»։ Իտալիայի Բարի քաղաքի «Սան Նիկոլա» ստադիոնում կայացած խաղում «ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 61-րդ րոպեին։ «Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 25-ին` Իտալիայի Ա սերիայի առաջին տուրում […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին` երրորդ տուրում «Ինտերը» Սիեթլի «Լյումեն Ֆիլդ» ստադիոնում մրցեց «Ռիվեր Փլեյթի» դեմ։ Երկար ժամանակ միլանյան գրանդին չէր հաջողվում կոտրել մրցակցի դիմադրությունը, սակայն ամեն ինչ շրջվեց 65-րդ րոպեին, երբ արգենտինական թիմի պաշտպան Լուկաս Մարտինեսը վերջի հույսի խախտում թույլ տվեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ ու հեռացվեց դաշտից։ Ստանալով քանակական […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության E խմբի երկրորդ տուրում «Ինտերը» Սիեթլի «Լյումեն Ֆիլդ» ստադիոնում մրցեց «Ուրավայի» դեմ։ Հանդիպումը միլանյան գրանդի համար բարդ ընթացք ստացավ, քանի որ արդեն 11-րդ րոպեին ճապոնական ակումբը Ռեմա Վատանաբեի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։ Հանդիպման մնացած ժամանակահատավածում «ներաձուրին» տարածքային հստակայական առավելություն ուներ ու գնդակին տիրում էր ժամանակի 82 տոկոսը, սակայն իրական […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026