«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարիերան կշարունակի «Մոնակոյում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մոնեգասկյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին տրանսֆերի գնման իրավունքով կվարաձակալի։ Ֆաթին հունիսի 25-ին կմեկնի Մոնակո և մոտ օրերս բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ «Բարսելոնայից» հեռանալուց առաջ երիտասարդ ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Ներկայիս համաձայնագիրն ուժի մեջ է 2027 թ. հունիսի 30-ը։ Անսու Ֆաթին կատալոնական ակումբում […]
Ավելին
Հայաստանիա ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա», հաղորդում է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովի տեղեկություններով` «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է «2+1» սկզբունքով ու նրա տեղափոխության համար վճարել 1,7 միլիոն եվրո։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու հայ պաշտպանի տրանսֆերի հաջորդ վաճառքից […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության F խմբի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցում է Հարավաֆրիկյան Հարնապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսի» դեմ։ 45-րդ րոպեին գերմանական գրանդից աչքի ընկավ թիմի նորեկ Ջոբ Բելինգեմը` հաշիվը դարձնելով 3:1։ Անգլիացի ֆուտբոլիստը նոր թիմում առաջին գոլը խփեց։ 19-ամյա կիսապաշտպան հունիսի 10-ին է «Սանդերլենդից» 30,5 միլիոն եվրոյով տեղափոխվել «Բորուսիա»։ Նա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմի կրտսեր […]
Ավելին
«Լիվերպուլը» ձեռք է բերել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին, հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիվերպուլը» 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բայերին» վճարել է 125 միլիոն եվրո։ Գործարքը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու գերազանցել Էնցո Ֆերնանդեսի ռեկորդը։ «Չելսին» 2023 թ. […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի Լիգա 1-ում, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ Կամերունցի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»։ Մոնեգասկյան ակումբն Օնանայի տեղափոխության վերաբերյալ հարցում է կատարել «կարմիր սատանաներին»։ Կողմերը նաև նախնական բանակացություններ են վարել։ Եթե 29-ամյա դարպասապահը լքի «Մանչեսթեր Յունայթեդը», մանկունիական գրանդը կփորձի «Ատալանտայից» ձեռք բերել Մարկո Կարնեսեկիին։ […]
Ավելին
«Բարսելոնան» ներկայացրել է թիմի նորեկ Ժոան Գարսիային։ «Բլաուգրանան» 24-ամյա դարպասապահի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր, իսկ նրա տեղափոխության համար «Էսպանյոլին» վճարել է ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 25 միլիոն եվրո հրաժարագինը։ Գարսիան «Էսպանյոլի» համակարգում էր 2016 թ. հուլիսից։ Նա կատալոնական ակումբում 67 խաղից 21-ում դարպասն անառիկ է պահել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ […]
Ավելին
«Բարսելոնան» ակտիվ քայլեր է ձեռնարկում` Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Վիլիամսին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Բլաուգրանան» 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է համաձայնեցրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Եթե Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխությունը կայանա, նա կատալոնական ակումբում կվաստակի տարեկան 6-7 միլիոն եվրո աշխատավարձ։ Այժմ «կապտանռնագույնները» տրանսֆերի հարցում […]
Ավելին
Հայաստանի ազգային հաբաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից» ու վերադարձել հունգարական «Ֆերենցվարոշ», հաղորդում է ռուսակաան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը չեն երկարաձգել վարձակալական պայմանագիրը։ 23-ամյա ֆուտբոլիստը 2024 թ. սեպտեմբերին էր տեղափոխվել մոսկովյան ակումբ, 20 խաղում կատարել 4 ասիստ։ Սևիկյանը «Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստ է դարձել 2024 թ. հունվարին, 17 խաղում խփել 2 գոլ, կատարել 1 ասիստ։ […]
Ավելին
Մոլդովական «Շերիֆի» ու Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում է, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Ակումբներից մեկն Իտալիայի Ա սերիայում հանդես եկող «Ուդինեզեն» է, որի ներկայացուցիչներին դուր է եկել հայ ֆուտբոլիստի խաղը։ 21-ամյա Սերոբյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Իստրան» է, որը Խորվաթիայի ավարտված առաջնությունում 6-րդ տեղն է զբաղեցրել։ «Սոչին» […]
Ավելին
«Այաքսը» կրկին հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։ Նիդերլանդները ներկայացնող ակումբը վերադարձել է 25-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարին։ «Այաքսն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել կիսապաշտպանին։ Ամստերդամը ներկայացնող ակումբը դեռ 2023 թ. ամռանն էր ցանկանում գնել Սպերցյանի տրանսֆերը, բայց գործարքը չկայացավ։ Ավելի վաղ հաղորդվում է, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023