«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի` կատալոնական ակումբ հավանական վերադարձի մասին. «Ինձնից ոչինչ կախված չէ։ Նախորդ տարի տարի ես արդեն նշեցի մեկ այլ ակումբի խաղացողի անուն, իսկ նրանք բարկացան։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը»,- նշել է Խավին, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կազմում։ «Բլաուգրանան» բացահայտել է նաև գործարքի ֆինանսական կողմը, որի դիմաց կատալոնական ակումբն ստանալու է 12,5 մլն եվրո։ Գործարքի մասին հաստատել է նաև «Ալ Ահլին», որն իվուարցի ֆուտբոլիստի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։ Նշենք, որ Ֆրանկ Կեսիեն «Բարսելոնայի» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Բենֆիկայի» կենտրոնական հարձակվող Գոնսալու Ռամուշին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Փարիզյան ակումբը պորտուգալացի հարձակվողի վարձակալության դիմաց «Բենֆիկային» վճարել է 20 մլն եվրո։ Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Պարի Սեն-Ժերմենը» պարտավորվելու է 65 մլն եվրոյի դիմաց գնել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ […]
Ավելին
Իսպանացի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան շուտով նոր ակումբ կունենա։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 39-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ռաս Ալ Խայմա» ակումբի կազմում։ Կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հանարավորություն։ Ինիեստան օգոստոսի 8-ին կմեկնի Դուբայ և բուժզննում կանցնի նոր […]
Ավելին
«Ռոմայի» կենտրոնական պաշտպան Ռոջեր Իբանյեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի նորեկ «Ալ Ահլիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ալ Ահլին» «գայլերին» վճարելու է ֆիքսված 28,5 մլն եվրո։ Սպասվում է, որ գործարքը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ, ինչից հետո այն կարժենա 30 մլն եվրոյից […]
Ավելին
Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտային տնօրեն Դմիտրի Ուլյանովը «Матч ТВ»-ի հետ զրուցում հաստատել է, որ ակումբը Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում գերմանական «Վերդերի» հետ։ -Այո՛, Տիկնիզյանի տրանսֆերի հարցում բանակցություններ ենք վարում «Վերդերի» հետ։ –Ի՞նչ հավանականություն կա, որ նա կհեռանա ակումբից։ -Այժմ չեմ կարող ասել։ Մենք բանակցել ենք նրա տրանսֆերային արժեքի շուրջ։ Եթե համաձայնության չհասնենք, նա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «քաղաքաբնակները» գործարքի դիմաց «ցլերին» վճարել են 90 մլն եվրո։ Նշենք, որ Գվարդիոլը նոր ակումբի կազմում հանդես է գալու «24» համարի ներքո։ Հավելենք, որ խորվաթ ֆուտբոլիստը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ազնվականները» գործարքի դիմաց «ճայերին» վճարել են 20+5 մլն ֆունտ (մոտ 29 մլն եվրո)։ Կողմերը կնքել են 7 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ 25-ամյա դարպասապահը «Բրայթոնի» սան է, որի […]
Ավելին
«Վոլֆսբուրգի» կենտրոնական պաշտպան Միկի վան դե Վենը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «խցանները» «գայլերին» վճարելու են 50 մլն եվրո։ Այդ գումարը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ 22-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլին մինչև 2028 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Վալենսիայի» կիսապաշտպան Յունուս Մուսային։ Կոմղերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «ռոսոներիները» «չղջիկներին» վճարել են 20 մլն եվրո։ հավելենք, որ ամերիկացի ֆուտբոլիստը «Վալենսիայի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 108 խաղում դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023