Ռուսական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Դինամո Մոսկվան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բալթիկային»։ Մոսկովյան ակումբի կազմից այդ հանդիպումը բաց թողեց 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Հանդիպումից առաջ «Матч ТВ»-ի հետ տեղի ունեցած կարճ զրույցի ժամանակ «Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարցել Լիչկան հաստատել է, որ Զախարյանը կարիերան շարունակելու է «Ռեալ Սոսիեդադի» կազմում. «Արդեն կարող ենք ասել, որ […]
Ավելին
«Չելսին» շատ մոտ է «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին ձեռք բերելուն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «ազնվականները» 21-ամյա ֆուտբոլիստի հետ «8+1» ձևաչափով անձնական պայմանագիր են համաձայնեցրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հունիսի 30-ը և կունենա այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Աղբյուրի փոխանցմամբ` էկվադորցի կիսապաշտպանը «Չելսիի» հետ անձնական պայմանագիր դեռևս սույն թվականի մայիսին […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2023/24 մրցաշրջանի 1-ին տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ «Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի նորեկ Ջուդ Բելինգհեմը, ով 36-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հիանալի հարվածով հաշիվը դարձրեց 2:0` «Ռեալի» կազմում խփելով առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեին։ Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Փարիզյան ակումբը գործարքի դիմաց վճարել է 50 մլն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբն այս գործարքից ստանալու է 50%-ից մի փոքրի ավելի գումար, իսկ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «ռեկորդ մայսթերը» գործարքի դիմաց լոնդոնյան ակումբին վճարել է 100 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 20 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է Բունդեսլիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլը» մոտ է անգլիական Պրեմիեր լիգայի համար ռեկորդային՝ 127 մլն եվրոյի դիմաց «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին ձեռք բերելուն: Հայտնի էր նաև, որ երկու ակումբներն պատրաստում են բոլոր փաստաթղթերը, որպեսզի այսօր` օգոստոսի 11-ին, ավարտին հասցնեն գործարքը։ Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նույնիսկ այսօր տեղի ունեցած մամուլի ժամանակ հաստատել է, որ «Լիվերպուլը» […]
Ավելին
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ռեկորդ մայսթերը» «խթաններին» վճարելու է 100 մլն եվրո։ Լոնդոնյան ակումբը ևս 20 մլն եվրո կվաստակի հավելավճարների տեսքով։ 30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև […]
Ավելին
«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, օգոստոսի 10-ի երեկոյան էկվադորցի ֆուտբոլիստի համար մղվող պայքարին միացել է «Լիվերպուլը», որը գործարքի դիմաց «ճայերին» առաջարկել է 110 մլն ֆունտ (մոտ 127 մլն եվրո)։ Մինչ այդ 21-ամյա կիսապաշտպանի համար մղվող պայքարում ֆավորիտը «Չելսին» էր։ Նախքան «Լիվերպուլի» առաջարկը, «ազնվականները» Կայսեդոյի […]
Ավելին
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շատ մոտ է կարիերան «Բավարիայում» շարունակելուն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնին, տեղեկացնում է, որ գործարքի հարցում ակումբները հասել են սկզբունքային համաձայնության, որի դիմաց «ռեկորդ մայսթերը» վճարելու է 100 մլն եվրոյից ավելի։ Աղբյուրի փոխանցմամբ` այժմ ամեն ինչ կախված է Քեյնից, ով երկար բանակցություններից հետո ապագայի վերաբերյալ պետք […]
Ավելին
«Նապոլին» լրջորեն հետաքրքրված է «Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգայի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «աձուրիները» 21-ամյա ֆուտբոլիստի դիմաց Վիգո քաղաքը ներկայացնող ակումբին առաջարկել են 32-33 մլն եվրոյից ավելի գումար, որը ներառելու է նաև հավելավճարները։ Մինչ այդ նեապոլիտանական ակումբը գործարքի դիմաց «Սելտային» առաջարկել է 30 մլն եվրո, սակայն մերժում է ստացել։ Խնդիրն այն է, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023