Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի ծառայություններով, հայտնում է As-ը։ Իսպանական գրանդում կարծում են, որ 21-ամյա ֆուտբոլիստն ակումբից հեռացած կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչի ու Տոնի Կրողի նման խաղաոճ ունի և կարող է փոխարինել նրանց։ «Արքայական» ակումբում փնտրում են այնպիսի կիսապաշտպանի, որը կկարողանա կառավարել գնդակի ընթացքը և ուղղորդել թիմի խաղը խորքից։ «Քրիսթալ Փելասն» անգլիացի […]
Ավելին
«Չելսիի» պաշտպան Ռենատու Վեյգան տեղափոխվել է «Վիլյառեալ», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 7 տարվա պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2032 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «դեղին սուզանավը» պորտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 24,5 միլիոն եվրո։ Այս գործարքը դարձել է «Վիլյառեալի» պատմության մեջ երկրորդ ամենաթանկ տրանսֆերը։ Ակումբն ավելի շատ գումարով […]
Ավելին
ՊՍՎ-ն գնել է «Բավարիայի» կիսապաշտպան Պաուլ Վաների տրանսֆերը, հայտնում է Նիդերլնանդերի չեմպիոնի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Trasfermarkt-ի տվյալներով` Էյնդհովենը ներկայացնող ակումբը գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար մյունխենյան գրանդին վճարել է 15 միլիոն եվրո։ Վաները «Բավարիայում» նորամուտը նշել է 16 տարեկան և 15 օրականում։ Նա ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։ […]
Ավելին
Սերբ անվանի ֆուտբոլիստ Նեմանյա Մատիչը կարիերան կշարունակի Իտալիայում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 37-ամյա կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում 1+1 ձևաչափով պայմանագիր կստորագրի Ա սերիա վերադարձած «Սասուոլոյի» հետ։ Մատիչի նախորդ ակումբը «Լիոնն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2024 թ. հունվարից և հեռացել էր այս տարվա հուլիսին, 58 խաղում 1 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ […]
Ավելին
«Կրասնոդարը» որոշել է ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը չվաճառել «Սաութհեմփթոնին», հայտնում է Чемпионат-ը։ Սա Ռուսաստանի չեմպիոնի վերջնական որոշումն է։ «Ցլերին» չի գոհացնում հայ ֆուտբոլիստի տրանսֆերի գումարի` Անգլիայից փոխանցման հավանական դժվարությունները։ «Կրասնոդարն» առաջարկների կսպասի այլ ակումբներից։ «Սաութհեմփթոնը» մտադիր է եղել 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար գումարը վճարել միջնորդների միջոցով։ Ռուսական ակումբը ոչ մի երաշխիք չի ստացել, որ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին 2025/26 մրցաշրջանում հանդես կգա «Բայերում», հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ Լևերկուզենյան ակումբը մինչև 2026 թ. հուլիսի 1-ը վարձակալել է արգենտինացի ֆուտբոլիստին։ 19-ամյա կիսապաշտպանը նոր ակումբում հանդես կգա «9» համարով։ Գործարքում ներառված չէ տրանսֆերի գնման հատուկ իրավունք։ «Սիթին» Էչևերի տրանսֆերը 2024 թ. հունվարին «Ռիվեր Փլեյթից» գնել է 18,5 միլիոն եվրոյով։ […]
Ավելին
«Տոտենհեմը» շարունակում է քայլեր ձեռնարկել` «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավիոյին ձեռք բերելու համար, հայտնում է Globo-ն։ Լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «քաղաքաբնակներին» բարելավված առաջարկ կանի։ Այժմ «խթանները» «Սիթիին» պատրաստ են վճարել 80 միլիոն եվրո։ Ավելի վաղ մանկունիական գրանդը հրաժարվել էր 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 70 միլիոնով։ «Մանչեսթեր Սիթին» դեռ չի շտապում բաժանվել վինգերից` չնայած ֆուտբոլիստի […]
Ավելին
«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։ «Ցավոք, Եվրոպայից ոչ ոք ՌՊԼ-ը չի հետևում։ Առանց այն էլ մենք, եվրոպական լիգաների համեմատ, մրցունակ առաջնություն չունենք։ Հաջորդ տարի էլ ուժի մեջ կմտնի լեգեոներների շատ խիստ օրենք, ինչի հետևանքով առաջնությունն ավելի թույլ կդառնա։ Այլևս […]
Ավելին
Աշխարհահռչակ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն անախորժ իրավիճակում է հայտնվել։ Ռոմանոն սոցցանցերում տեղեկություն է հայտնել, թե «Գալաթասարայը» մոտ է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջիին ձեռք բերելուն։ Ինսայդերը գրել է, որ մանկունիական գրանդն ընդունել է թուրքական ակումբի 15 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկը։ Այդուհանդերձ, շվեյցարացի ֆուտբոլիստը, տեսնելով Ռոմանոյի հայտարարությունը, այդ գրառման մեկնաբանություններում գրել է. «Ոչինչ չգիտեմ այդ մասին»։ 30-ամյա […]
Ավելին
«Արսենալը» շատ մոտ է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Էբերեչի Էզեին ձեռք բերելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Զինագործներն» ակումբի կիսապաշտպան Կայ Հավերցի վնասվածքից հետո անսպասելի խառնվել են 27-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարին։ Մինչև այս Էզեի տրանսֆերը գնելու գլխավոր ֆավորիտը հյուսիսլոնդոնյան մյուս ակումբն էր` «Տոտենհեմը»։ «Արսենալն» անգլիացի կիսապաշտպանի տեղափոխության համար «Քրիսթալ Փելասին» 60 միլիոն ֆունտ ստերլինգ է […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025