«Բրենթֆորդն» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել անվանի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ 35-ամյա ֆուտբոլիստը երկու տարի անց վերադարձել է անգլիական ֆուտբոլ։ Հենդերսոնը 2011-2023 թթ. հանդես է եկել «Լիվերպուլում», 492 խաղում խփել է 33 գոլ, կատարել 58 ասիստ։ Նա հայրենիքում խաղացել […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող էր կարիերան շարունակել Իտալիայում, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Նապոլին» այս ամռանն ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պահանջով նոր դարպասապահ ձեռք կբերի։ Այդ դիրքի ամրապնդման գլխավոր թեկնածուն Էդերսոնն է։ «Աձուրին» փորձել է բրազիլացի դարպասապահի տեղափոխության հարցում համաձայնության հասնել «քաղաքաբնակների» հետ։ Կողմերը նախորդ շաբաթ բանակցել են, բայց գործարքը չի կայացել. «Սիթին» […]
Ավելին
«Լիվերպուլն» ակտիվ քայլեր է սկսել ձեռնարկել` «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մերսիսայդյան գրանդի ներկայացուցիչները կապ են հաստատել «Նյուքասլի» հետ ու հայտնել, որ շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում պատրաստ են վճարել 120 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 140 միլիոն եվրո)։ «Նյուքասլն» ամեն կերպ կփորձի Իսակին պահել իր շարքում։ «Կաչաղակները», նույնիսկ, նոր […]
Ավելին
«Նյուքասլը» մոտ է ակումբի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն իրականացնելուն, հայտնում է ESPN-ը։ «Կաչաղակները» Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ բանակցում են հարձակվող Ուգո Էկիտիկեին ձեռք բերելու հարցում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալ Ալի Բարաթն այժմ Անգլիայում է` քննարկելով գործարքի վերջին դետալները։ Մեծ հավանականությամբ` «Նյուքասլը» 23-ամյա հարձակվողի տրանսֆերը կգնի 80 միլիոն եվրոյով։ Գումարից 20 տոկոս մասնաբաժին կունենա նաև Էկիտիկեի նախկին ակումբը` […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասին, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 6 տարվա պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հուլիսի 1-ը։ «Բենֆիկայի» պաշտոնական կայքում հրապարակվել է գործարքի ֆինանսական մանրամասները։ «Ռեալն» ակտիվացրել է 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված հրաժարագնի կետն ու գործարքի համար վճարել է 50 միլիոն եվրո։ […]
Ավելին
«Միլանն» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձյանագիրը «1+1» սկզբունքով է։ 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «14» համարի մարզաշապիկով։ Խորվաթ ֆուտբոլիստը 2012-2025 թթ. հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», 597 խաղում խփել է 43 գոլ, կատարել 95 ասիստ, նվաճել 28 տիտղոս։ Նա «արքայական» ակումբի […]
Ավելին
«Բարսելոնան» դանիական «Կոպենհագենից» ձեռք է բերել վինգեր Ռունի Բարդաղջիին, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի պայմանագիրը կգործի մինչև 2029 թ. հուլիսի 1-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «բլաուգրանան» 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել 2 միլիոն եվրո։ «Կոպենհագենը» եզրային հարձակվողի հաջորդ տրանսֆերից մասնաբաժին կունենա։ Երիտասարդ ֆուտբոլիստը կխաղա «Բարսելոնա Բ»-ում, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իսպանիայի չորրորդ […]
Ավելին
Բրազիլացի անվանի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Կատարը ներկայացնող «Ալ Սադում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 33-ամյա ֆուտբոլիստը կհեռանա սաուդյան «Ալ Ահլիից»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Ֆիրմինոն Ջիդան ներկայացնող ակումբի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Նա «Ալ Ահլի» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 65 խաղում խփել է 21 գոլ, կատարել […]
Ավելին
«Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբները տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության են հասել. մադրիդյան գրանդը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 50 միլիոն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստը ցանկացել է տեղափոխվել միայն «արքայական» ակումբ, որի հետ երկարաժամկետ պայմանագիր կկնքի։ Ալվարո Կառերասը «Ռեալի» սան է և ակումբի համակարգում եղել է 2017-2020 թթ.։ Նա […]
Ավելին
«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին կհեռանա ակումբից ու կտեղափոխվի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադսիա», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տրանսֆերի հարցում ակումբներն ունեն ամբողջական համաձայնություն. «Ալ Քադսիան» Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար կվճարի 67 միլիոն եվրո։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի։ Ռետեգին «Ալ Քադիսայում» կստանա 6 անգամ ավելի շատ աշխատավարձ, քան «Ատալանտայում»։ […]
Ավելին
1 14 15 16 17 18 340

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025