«Սլավիա Պրահան» բուլղարական «Բոտևից» ձեռք է բերել կիսապաշտպան Իզուչուկվու Օկոնկվոյին, հայտնում է չեխական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր։ Օկոնկվոն թիմին կմիանամ մուտքի վիզայի հետ կապված խնդիրը լուծելուց հետո։ Transfermarkt-ի տվյալներով` 19-ամյա ֆուտբոլիստը կխաղա «Սլավիայի» երիտասարդական թիմում։ Նիգերիացի կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Չարենցավանի «Վանում»։ Նա ակումբում 30 խաղում 8 […]
Ավելին
«Կրասնոդարը» ձեռք է բերել «Օսերի» վինգեր Գաետան Պերենին, հայտնում է «ցլերի» մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի չեմպիոնը 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Կրասնոդարը» ֆրանսիացի կիսապաշտպանի տեղափոխությար համար վճարել է 5 միլիոն եվրո։ Պերենը նախորդ մրցաշրջանում 34 խաղում 10 գոլ է խփել, 11 գոլային փոխանցում կատարել, դարձել Ֆրանսիայի Լիգա 1-ի […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» մտադիր է խզել ակումբի կիսապաշտպան Ռեյների պայմանագիրը, հաղորդում է As-ը։ Ակումբի գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն հույսեր չի կապում 23-ամյա ֆուտբոլիստի հետ։ Չի ծրագրվում նրան նաև «Ռեալի» երիտասարդական թիմ` «Կաստիլիա» ուղարկելու տարբերակը։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2026 թ. հուլիսի 1-ը։ Եթե այս ամռանը չհաջողվի վաճառվել բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերը, «սերուցքայինները» կխզեն նրա պայմանագիրը։ […]
Ավելին
«Ցրվենա Զվեզդան» պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հարձակվող Մարկո Առնաուտովիչի հետ, հայտնում է Սերբիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը երկու տարով է և կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` 36-ամյա ֆուտբոլիստը միլանյան գրանդը լքել է անցճար։ Ավստրիացին «ներաձուրիի» կազմում հանդես է եկել նախ 2009/10 մրցաշրջանում, ապա 2023-25 թթ., 65 խաղում խփել է 14 գոլ, […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Բլաուգրանան» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը տրանսֆերի գնման իրավունքով կվարձակալի անգլիացի ֆուտբոլիստին։ Ակումբները գործարքի հարցում ամբողջական համաձայնության են հասել։ The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնի տեղեկություններով` «Բարսելոնան» կվճարի 27-ամյա ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը։ Դա «Յունայթեդի»` Ռեշֆորդի տեղափոխության հարցում համաձայնություն տալու գլխավոր գործոնն է եղել։ Կատալոնական […]
Ավելին
«Վեսթ Հեմը» ձեռք է բերել Պրահայի «Սպարտայի» կիսապաշտպան Էլ Հաջի Մալիկ Դիուֆին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ «Մրճահարները» սենեգալցի ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր են կնքել։ Transfemrarkt-ի տվյալներով` «Վեսթ Հեմը» Մալիկ Դիուֆին ձեռք է բերել 22 միլիոն եվրոյով։ Այդ գործարքը դարձել է չեխական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու գերազանցել Անտոնին Կիսնկիի ռեկորդը։ 2025 […]
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Bild-ը։ Մյունխենյան գրանդը մինչև 2029 թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել կոլումբացի ֆուտբոլիստի հետ։ Նախքան հարկերի վճարումը նրա աշխատավարձը կլինի տարեկան 14 միլիոն եվրո։ Դրան կավելանան նաև պարգևավճարներ` կախված Դիասի արդյունավետությունից։ «Ռեկորդ մայսթերը» 28-ամյա եզրայինի տեղափոխության հարցում դեռ չի կարողանում համաձայնության հասնել «Լիվերպուլի» հետ։ […]
Ավելին
«Բրենթֆորդի» վինգեր Բրայան Մբեումոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մանկունկական գրանդը կամերունցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել լոնդոնյան ակումբի հետ. «կարմիր սատանաները» տրանսֆերի համար կվճարեն 70 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 80 միլիոն եվրո)։ «Բրենթֆորդը» կստանա ֆիքսված 65 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ մնացած գումարը «Յունայթեդը» կվճարի չորս փուլով` որպես պարգևավճար։ […]
Ավելին
«Բրենթֆորդն» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել անվանի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ 35-ամյա ֆուտբոլիստը երկու տարի անց վերադարձել է անգլիական ֆուտբոլ։ Հենդերսոնը 2011-2023 թթ. հանդես է եկել «Լիվերպուլում», 492 խաղում խփել է 33 գոլ, կատարել 58 ասիստ։ Նա հայրենիքում խաղացել […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող էր կարիերան շարունակել Իտալիայում, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Նապոլին» այս ամռանն ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պահանջով նոր դարպասապահ ձեռք կբերի։ Այդ դիրքի ամրապնդման գլխավոր թեկնածուն Էդերսոնն է։ «Աձուրին» փորձել է բրազիլացի դարպասապահի տեղափոխության հարցում համաձայնության հասնել «քաղաքաբնակների» հետ։ Կողմերը նախորդ շաբաթ բանակցել են, բայց գործարքը չի կայացել. «Սիթին» […]
Ավելին
1 13 14 15 16 17 340

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025