«Չելսիի» կիսապաշտպան Տիմոե Բակայոկոն այս մրցաշրջանը կանցկացնի «Մոնակոյում»: Ֆրանսիական ակումբը հայտարարել է, որ գնման իրավունքով վարձակալել է 25-ամյա կիսապաշտպանին: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մոնակոն» Բակայոկոյին կարող է գնել 35 մլն եվրոյով: «Չելսի» տեղափոխվելուց առաջ ֆրանսիացին հանդես էր գալիս «Մոնակոյում»: 2017 թվականի ամռանը «արիստոկրատները» Բակայոկոյին գնեցին 40-45 մլն եվրոյով:
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023