Եղիշե Մելիքյանը հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը։ «Այսուհետև Հայաստանի ազգային հավաքականի ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- ասել է 46-ամյա մասնագետը։ Մելիքյանն իր նշանակումից հետո Հայաստանի հավաքականի ավագ նշանակել էր Տիգրան Բարսեղյանին։ 32-ամյա կիսապաշտպանն ավագի պարտականությունները կատարեց չորս խաղ։ Մելիքյանի` ավագի փոփոխությունը, մեծ հավանականությամբ, պայմանավորված է Բարսեղյանի` Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հունգարիայի և Պորտուգալիայի թիմերի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարապասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)։ Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Գեորգի Հարությունյան […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի պառայությունը։ «Կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մեկ վայրկյանում ճիշտ որոշում կայացնել։ Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի։ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինու դաշտում ու օգնել թիմակիցներիս։ Մեր ազգային թիմը միշտ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի աբագ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով, հայտնում է Metaratings-ի լրագրող Նորիկ Սերոբյանը։ ՈՒԵՖԱ-ն 32-ամյա վինգերի որակազրկման մասին արդեն հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում (0:1) մրցակցի կիսապաշտպան Ֆին Ազազին դեմքին գլխով հարվածելու համար։ Այսպսիով, Բրատիսլավայի «Սլովանի» […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մտադիր է ավարտել միջազգային կարիերան ու այլևս հանդես չգալ Հայաստանի ազգային հավաքականում, սոցցանցերում գրում է Metaratings-ի լրագրող Նորիկ Սերոբյանը։ Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրի խաղից (0:1) հետո 32-ամյա ֆուտբոլիստը հանդերձարանում որոշման հայտնել է ազգային թիմում խաղընկերներին։ Բարսեղյանի որոշումը վերջնական չէ, սակայն […]
Ավելին
Իռլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆին Ազազը խոսել է Հայաստանի թիմի ավագ Տիգրան Բարսեղյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին. «Խաղը լարված էր, էմոցիոնալ, ու նման պահեր կարող են լինել։ Բարսեղյանը կորցրել էր ինքնատիրապետումը, ինչի հետևանքով մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստով։ Նա գլխով հարվածեց ինձ. ես զգացի հպումը։ Ասելու շատ բան չկա, քանի որ ամեն ինչ պահի ազդեցության […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Իռլանդիայից կրած պարտությունից (0-1) հետո պատասխանել է լրագրողների հարցերին. «Այո՛, կարմիր քարտը «ջարդեց» մեր խաղը, բայց դա իմ ֆուտբոլիստի սխալն էր։ Ես եմ գլխավոր մարզիչը, և ֆուտբոլիստների հետ ինչ պատահում է, նաև իմ սխալն է, վերցնում եմ […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում 0:2 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին։ Հանդիպման գոլերը 56-րդ րոպեին 90+4+րդ րոպեներին խփեց համապատասխանաբար Դանիել Լուկաչն ու Ժոմբոր Գրուբերը։ Եղիշե Մելիքյայի գլխավորած թիմը գոլ բաց թողնելուց հետո երկու իրական պահ ստեղծեց, սակայն Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը վրիպեց […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանը հունգարական Nemzeti Sport պարբերականին տված հարցազրույցի ժամանակ բացահայտել է, թե Կրիշտիանու Ռոնալդուի հետ ինչ է խոսել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա (0:5) հանդիպման ժամանակ. «Չեմ սիրում պատմել նման պատմություններ, բայց այժմ բացառություն կանեմ ընթերցողների համար։ Երկրորդ խաղակեսի սկզբում, երբ մրցակիցն արդեն հաղթում էր […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանը» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է ֆրանսիական «Ստրասբուրգին»։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 64-րդ րոպեին ասիստ է կատարել Ռահիմ Իբարհիմին։ Սլովակիայի չեմպիոնը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 23-ին` մրցակցի դաշտում մրցելով «ԱԶ Ալկմարին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 15

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025