Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վիգեն Նազարյանը (87կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 1:3 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Իսլամ Եվլոևին։ Եվլոևի եզրափակիչ դուրս գալու դեպքում Նազարյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վիգեն Նազարյանը (87կգ) հաղթել է առաջին մրցակցին։ Նազարյանի ու Նորվեգիան ներկայացնող Էկսաուս Մակուբուի դեմ գոտեմարտում գրանցվել է 1:1 հաշիվը. հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին` միավորն առաջինը վաստակելու համար։ 1/8 եզրափակիչում Նազարյանի մրցակիցը կլինի մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Իսլամ Եվլոևը (Ղազախստան)։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սեպտեմբերի 17-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Հայաստանի ներկայացուցիչներբ իմացել են իրենց առաջին մրցակիցների; Հունահռոմեկանների առաջնությունը կակսվի սեպտեմբերի 18-ին. առաջինը պայքարի դուրս կգան 55, 77, 82,130կգ քաշային կարգերը։ Սեպտեմբերի 19-ին մրցագորգում կլինեն 60, 72, 97կգ, իսկ սեպտեմբերի 20-ին` 63, 67 ու 87կգ քաշային կարգերի ըմբիշները։ Սեպտեմբերի 16-ին ավարտված ազատ […]
Ավելին
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 տարեկանների առաջնությունը։ Վիգեն Նազարյանը (87 կգ) 1/8 եզրափակիչում գոտեմարտեց ադրբեջանցի Ջոջու Սամադովի դեմ և 7:0 հաշվով ջախջախեց մրցակցին` դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Տեսանյութը` Sportaran-ի։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրլի 21-ին, պայքարն են սկսել 87 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Վիգեն Նազարյանը։ 19-ամյա ըմբիշը մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո 1/8 եզրափակիչում 1:1 հաշվով հաղթեց Ավստրիան ներկայացնող մրցակցին։ Նազարյանը պայքարը կշարունակի 1/4 եզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Խորվաթիայի մայրաքաղ Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 21-ին, պայքարն են սկսել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Վիգեն Նազարյանը (87 կգ) որակավորման փուլում 8:7 հաշվով համառ պայքարում հաղթեց Լեհաստանը ներկայացնող մրցակցին` դուրս գալով մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025