Լեհաստանի Էկստրակլասայի երկրորդ տուրում «Լեգիան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Կորոնային»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 47-րդ րոպեին ասիստ է կատարել Միգել Ալֆարելային։ Վերջինը մրցակցի դարպասը գրավել է պտտեցրած հիասքանչ հարվածով։ «Բանակայինները» Էկստրակլասայի 2025/26 մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել ու 3 միավորով 6-րդ տեղն են զբաղեցնում։ «Կորոնան» […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Վարշավայի «Լեգիան» հյուրընկալվելիս մրցեց չեխական «Բանիկի» դեմ։ Համառ պայքարում ակումբները չպարզեցին հաղթողին` գրանցելով գոլառատ ոչ-ոքի (2:2)։ Լեհական ակումբը պարտությունից խուսափեց 88-րդ րոպեին։ «Լեգիայից» աչքի ընկան Բարտոշ Կապուստակ ու Ժան-Պիեր Նսմաեն։ Օստառավան ներկայացնող ակումբի գոլերն էլ խփեցին Մատեյ Սինն ու Միխալ Ֆրիդրիխը։ «Լեգիայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային […]
Ավելին
Հուլիսի 18-ին կմեկնարկեն Ռուսաստանի, Սերբիայի ու Լեհաստանի առաջնությունները։ Այդ երկրների առաջնություններում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ։ Ռուսաստանի չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը «Կրասնոդարը» կսկսի հուլիսի 20-ին։ Էդուարդ Սպերցյանն ու ընկերները մրցակցի դաշտում կմրցեն «Պարի ՆՆ»-ի դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 16:30-ին։ «Ցրվենա Զվեզդայի» նորեկ Նաիր Թիկնիզյանը Սերբիայի առաջնությունում նորամուտը կարող է նշել արդեն հուլիսի […]
Ավելին
Լեհաստանի Սուպերգավաթի խաղում Վարշավայի «Լեգիան» 2:1 հաշվով հաղթեց երկրի չեմպիոն «Լեխին»` 6-րդ անգամ նվաճելով տիտղոսը։ «Բանակայինների» հաղթական գոլերն առաջին խաղակեսում խփեցին Պավել Վշոլեկը և Իլյա Շկուրինը։ Խաղավերջում «Լեխի» կազմից աչքի ընկավ Ֆիլիպ Շիմչակը։ «Լեգիայի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը «Լեգիայի» կազմում երկրորդ […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Վարշավայի «Լեգիան» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է ղազախական «Ատկոբեին»։ Լեհաստանի գավաթակրի միակ ու հաղթական գոլը 25-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը մրցակցի դարպասը գրավել է հեռահար անզուգական հարվածով։ Բիչախչյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Լեգիայում» խփել է առաջին գոլը։ […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Վարշավայի «Լեգիան» սեփական դաշտում մրցում է ղազախական «Ակտոբեի» դեմ։ Լեհական ակումբից 25-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը բացեց հաշիվը։ 26-ամյա ֆուտբոլիստը «Լեգիայում» պաշտոնական խաղերում խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Վարշավայի «Լեգան» ընկերական խաղում 2:3 հաշվով պարտվել է Պլոցկի «Վիսլային»։ «Լեգայի» կազմում առաջին խաղակեսին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 6-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել ֆրանսիացի հարձքակվող Միգել Ալֆարելային։ «Լեգիան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 25-ին ու կմրցի բուլղարական «Լյուդոգորեցի» դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Լեհաստանի գավաթակիր Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, մրցաշարի այդ փուլում կմրցի ղազախական «Ակտոբեի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Վարշավայում, պատասխան խաղը` հուլիսի 17-ին Ղազախստանում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Legia […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է առաջիկա ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Հենրի Ավագյան («Արարատ-Արմենիա»), Արման Ներսեսյան (ԲԿՄԱ Երևան), Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան (երկուսն էլ` «Վան»)։ Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Սերգեյ Մուրադյան, Հովհաննես Համբարձումյան (երկուսն էլ` «Նոա»), […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում առաջին տիտղոսն է նվաճել` դառնալով Լեհաստանի գավաթակիր։ Մրցաշարի եզրափակիչում «բանակայինները» թրիլերային ու գերգոլառատ խաղում 4:3 հաշվով հաղթել են հայ ֆուտբոլիստի նախկին թիմին` «Պոգոնին»։ Գոնսալու Ֆեյուի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Լուկինյասը, Ռյոյա Մորիշիտան, Իլյա Շկուրինը և Ռուբեն Վինագրեն։ «Պոգոնից» աչքի եբ ընկել Դանիել Լոնչարն ու Կասպեր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023