Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնը» բանակցում է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հաղորդում է Metaratings-ը։ «Սրբերը» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերն են քննարկում։ 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Վիլ Սթիլը, որը դեռ 2024 թ. ամռանն է ցանկացել ձեռք բերել նրան։ Բելգիացի մասնագետն այդ ժամանակ մարզում էր ֆրանսիական […]
Ավելին
«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայից դուրա մնացած «Սաութհեմփթոնում», հայտնում է ֆուտբոլային ինսայդեր, մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը։ «Սաութհեմփթոն» ժամեր առաջ 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար 12,5 միլիոն եվրո է առաջարկել Ռուսաստանի չեմպիոնին։ Սպերցյանը, «Ժիրոնայից» այդպես էլ առաջարկ չստանալով, սկսել է դիտարկել «սրբերի» առաջարկը։ Ընդ որում, հակ ֆուտբոլիստը շաբաթներ […]
Ավելին
«Սաութհեմփթոնի» վինգեր Թայլեր Դիբլինգը հայտնվել է գրանդ ակումբների ուշադրույթունում, հայտնում է The Telegraph–ը։ Աղբյուրի համաձայն` 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկանում են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Բավարիան», «Լայպցիգը»։ «Տոտենհեմը» նախորդ ձմռանը նույնիսկ քայլեր է ձեռնարկել` երիտասարդ եզրային հարձակվողին ձեռք բերելու համար։ «Սաութհեմփթոնը» Դիբլինգին համարում է Անգլիայի ամենախուստումնալից ֆուտբոլիստներից մեկը և նրա համար սահմանել է 100 […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո խոշոր անակնկալ էր գրանցվում. «սրբերը» Վիլիամ Սմոլբոնի շնորհիվ հաղթում էին 1:0։ Այդուհանդերձ, մերսիսայդյան գրանդը երկրորդ խաղակեսում մեծացրեց ճնշումն ու կամային հաղթանակ տարավ` 3:1 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմից հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Մոհամեդ Սալահը, որը երկու անգամ աչքի ընկավ 11-մետրանոցից և […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Նոթինհգեմ Ֆորեսթը» «Սիթի Գրաունդ» ստադիոնում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։ «Անտառապահները» դեռ առաջին խաղակեսում վճռեցին հանդիպման ելքը և երեք անապատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. Նունու Էսպիրիտու Սանտուի գլխավորած թիմից աչքի ընկան Էլիոթ Անդերսոնը, Կալում Հադսոն-Օդոյին ու Քրիս Վուդը։ «Սրբերից» երկրորդ կեսում կարողացան հետ բերել երկոր գնդակ. գոլերը խփեցին Յան Բեղնարեկն ու Պոլ […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» մրցակցի դաշտում մրցել է առաջնության ակնհայտ հետնապահ «Սաութհեմփթոնի» դեմ։ Մերսիսայդյան ակումբն առաջին խաղակեսում Դարվին Նունյեսի և Հարվի Էլիոթի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն է ստացել, որին մրցակիցը պատասխանել է միայն Քեմերոն Արչերի դիպուկ հարվածով։ Արնե Սլոթի գլխավորած թիմը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Չելսին» մրցակցի դաշտում մրցել է «Սաութհեմփթոնի» դեմ։ Լոնդոնյան գրանդը հերթական ֆանտաստիկ հանդիպումն է անցկացրել և մրցակցին ջախջախել 5:1 հաշվով։ «Ազնվականներից» մեկական գոլ են խփել Աքսել Դիսասին, Քրիստոֆեր Նկունկուն, Նոնի Մադուեկեն, Քոուլ Պալմերն ու Ջեյդոն Սանչոն։ «Սրբերից» աչքի է ընկել Ջո Արիբոն։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում տարավ երրորդ անընդմեջ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։ Հյուրերը ծանր պայքարում կարողացան 3:2 հաշվով կամային հաղթանակ տանել «սրբերի» նկատմամբ։ Մերսիսայդյան ակումբից շարունակում է փայլել Մոհամեդ Սալահը, որը դարձավ դուբլի հեղինակ։ Եգիպտոսցի վինգերն Անգլիայի ընթացիկ առաջնությունում խփած գոլերը հասցրեց 10-ի և լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին (12 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «քաղաքաբնակները» հաղթեցին 1:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին 5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Էրլինգ Հոլանդի խփած գոլը։ «Սիթին» վաստակեց 23 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Սաութհեմփթոնը» ունի միայն 1 միավոր և վերջին` 20-րդ տեղում է։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լեսթերը» «Սեյնթ Մերի» մարզադաշտում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։ Առաջ նորեկների միջև հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր պայքարում և ունեցավ թրիլերային ավարտ։ «Սաութհեմփթոնն» առաջին խաղակեսից հետո Քեմերթոն Արչերի ու Ջո Արիբոյի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, «աղվեսները» երկրորդ խաղակեսում կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ֆանտաստիկ comeback անել։ Նախ 64-րդ րոպեին […]
Ավելին
1 2 3 11

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023