Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Էվերթոնը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում 3:2 հաշվով հաղթել է «Նյուքասլին»։ «Կաչաղակները» 90+5-րդ րոպեին կարող էին խուսափել պարտությունից, բայց տանտերերի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի` մեկ հպումով կատարած հուժկու հարվածից հետո «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդն անհավանական սեյվով փրկել է իր թիմին։ Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 29 խաղից 9-ում դարպասը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում 3:2 հաշվով հաղթել է «Քարաբախին»։ Անգլիական ակումբի գոլերը խփել են Սանդրո Տոնալին, Ժոելինթոնն ու Սվեն Բոտմանը։ Հյուրերից աչքի են ընկել Կամիլիո Դուրանն ու Էլվին Ջաֆարգուլիևը։ «Նյուքասլը» հաղթել է ընդհանուր 9:3 հաշվով։ «Կաչաղակները» դիմակայության առաջին խաղում մրցակցին ջախջախել էին 6:1։ Պայքարը 1/8 եզրափակիչում կշարունակի նաև […]
Ավելին
Աշխարհի 2026թ. աշխարհի առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի I խմբի 5-րդ տուրում Իտալիայի ազգային հավաքականը Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում հյուրընկալվելիս անհավանական թրիլերային խաղում 5:4 հաշվով հաղթեց Իսրայելի թիմին։ Առաջին խաղակեսում կողմերը փոխանակեցին մեկական գոլ։ Իտալացիներից 16-րդ րոպեին ինքնագոլ գրանցեց Մանուել Լոկատելին, սակայն 40-րդ րոպեին Մոյզե Քինը խփեց «սկուադրա աձուրիի» պատասխան գոլը։ 52-րդ րոպեին Դոր Պերեցը կրկին առաջ […]
Ավելին
Նիոլո Ֆաջոլիի («Ֆիորենտինա») և Սանդրո Տոնալիի («Նյուքասլ») գործի հետաքննության ժամանակ պարզվել է, որ Իտալիայում հանդես եկած նվազագույնը ևս 12 ֆուտբոլիստներ անօրինական խաղադրույքներ են կատարել, գրում է Corriere della Sera-ն։ Գործը քննողներին դա հաջողվել է պարզել Ֆաջոլիի և Տոնալիի հեռախոսային նամակագրական հավելվածները ստուգելու շնորհիվ։ Հետաքննությունը հաստատում է, որ 2021 թ. դեկտեմբերից 2023 թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Կաչաղակները» տպավորիչ հանդիպում անցկացրին և «կարմիր սատանաներին» հաղթեցին 4:1 հաշվով։ Էդի Հաուի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Հարվի Բարնսը, մեկական գոլ խփեցին Սանդրո Տոնալին ու Բրունո Գիմարայեսը, հյուրերից աչքի ընկավ Ալեխանդրո Գարնաչոն։ «Նյուքասլը» 56 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» ստադիոնում մրցեց Իտալիայի թիմի դեմ։ «Բունդեսմանշաֆթը» կարողացավ համառ պայքարում կամային հաղթանակ տանել` 2:1 հաշվով։ «Սկուադրա աձուրիից» 9-րդ րոպեին հաշիվը բացեց Սանդրո Տոնալին, որին հյուրերը պատասխանեցին Թիմ Կլայնդինսթի ու Լեոն Գորեցկայի դիպուկ հարվածներով։ Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Դորտմունդում։ […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» մրցակցի դաշտում մրցել է առաջնության ակնհայտ հետնապահ «Սաութհեմփթոնի» դեմ։ Մերսիսայդյան ակումբն առաջին խաղակեսում Դարվին Նունյեսի և Հարվի Էլիոթի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն է ստացել, որին մրցակիցը պատասխանել է միայն Քեմերոն Արչերի դիպուկ հարվածով։ Արնե Սլոթի գլխավորած թիմը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում […]
Ավելին
Իտալիայի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրում A դիվիզիոնի երկրորդ տուրում հյուրընկալվելիս մրցում է Ֆրանսիայի թիմի դեմ։ «Սկուադրա աձուրին» 30-րդ րոպեն տպավորիչ գրոհ անցկացրեց և լուսատախտակին վառեց 1:1 հաշիվը։ Անգլիական «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին կրնկով կատարած ֆանտաստիկ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Միլանի «Ինտերի» եզրային պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյին։ Վերջինս ձախ ոտքի հիասքանչ հարվածով գրավեց […]
Ավելին
«Նյուքասլի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին ֆուտբոլային հանդիպիպումների համար խաղադրույքներ կատարելու պատճառով որակազրկվել է 10 ամսով։ Տեղեկությունը հաստատել են բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում նաև` Sky Sports-ն ու ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Որակազրկման որոշումը կայացրել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան, ով նշել է հետևյալը. «Ֆեդերացիայի դատախազն ու Տոնալին հասել են համաձայնության, որին ես հավանություն […]
Ավելին
«Նյուքասլի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին հայտնվել է լուրջ սկանդալի եզրին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, հայտնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ` հոկտեմբերի 17-ին Թուրինի դատախազությունը գրեթե 3 ժամ հարցաքննել է իտալացի ֆուտբոլիստին։ Հարցաքննության ընթացքում Տոնալին շոկային խոստովանություն է կատարել, ըստ որի, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026