Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպումից առաջ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր թիմը Մադրիդ է մեկնել` եզրափակիչ դուրս գալու համար. «Նախորդ մրցաշրջանում մենք եկել էինք այստեղ` եզրափակիչ դուրս գալու նպատակով։ Մենք երկու խաղում էլ լավ խաղացինք, բայց դա բավարար չէր։ Այդուհանդերձ, ինչ տեղի է […]
Ավելին
Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2:1 հաշվով հաղթեց «Օսասունային»` 20-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։ Արդեն հանդիպման 2-րդ րոպեին «արքայական» ակումբի վինգեր Վինիսիուսը ձախ եզրով հիասքանչ անցում ձեռնարկեց և գոլային փոխանցում կատարեց Ռոդրիգոյին, ով էլ բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում կմրցի «Օսասունայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում: Ըստ The Times-ի տեղեկությունների՝ ռուրյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստի վաճառքից ցանակնում է վաստակել նվազագույնը 130 մլն ֆունտ (148 մլն եվրո) ու սպասվում է, որ «սերուցքայինները» պատրաստվում են բավարարել «Բորուսիայի» ֆինանսական պահանջը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը 19-ամյա կիսապաշտպանին առաջարկել է տարեկան […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը գրեթե ավարտին է հասցրել անգլիացի ֆուտբոլիստի գործարքը։ Աղբյուրի փոխանցմամբ` 19-ամյա ֆուտբոլիստը որոշել է համալրել «սերուցքայինների» շարքերը, որի մասին տեղյակ են նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը», որոնք նույնպես հետաքրքրված էին նրա ծառայություններով։ Վերոնշյալ ակումբները, իմանալով Բելինգհեմի որոշման մասին, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Սան Սեբաստիանում հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «արքայական» ակումբը բավական անհաջող հանդիպում անցկացրեց և պարտվեց 0:2 հաշվով։ Բասկյան ակումբին հաղթանակ պարգևեցին Տակեֆուսա Կուբոյի և Անդեր Բարենեչեայի խփած գոլերը։ Այս հաղթանակից հետո Իմանոլ Ալգուասիլի թիմը վաստակեց 61 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Սերուցքայինները», 68 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց «Ալմերիային»։ «Արքայական» ակումբի կազմից 47-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն` լուսատախտակին վառելով 4:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ալմերիայի» դեմ։ Հանդիպումը գոլառատ ընթացք ստացավ, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով` 4:2 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Կարիմ Բենզեման, ով իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ։ Ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 17 գոլ և լավագույն ռմբարկուբերի պայքարում ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում։ Բենզեման լավագույն […]
Ավելին
«Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն մտադիր չէ լքել «ռոսոներիների» շարքերը։ Ինչպես հայտնում է Sempre Milan-ը` հղում կատարելով  La Gazzetta dello Sport-ին, պորտուգալացի ֆուտբոլիստը մերժել է «Չելսիի» և «Ռեալ Մադրիդի» առաջարկները, որոնք հետաքրքրված են եղել նրա ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա հարձակվողն այժմ մոտ է «Միլանի» հետ պայմանագիրը երկարաձգելուն, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ Օր-օրի կողմերի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվեց «Ժիրոնային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Մեզ պակասում էր առանց գնդակի ագրեսիան և անձնազոհությունը, շատ տարածություն տվեցինք մրցակցին հակագրոհների համար։ Գնդակով լավ էինք խաղում, սակայն առանց դրա չափից շատ տարածություն տվեցինք մրցակցին, որն իր առաջին երկու պահերը […]
Ավելին
1 49 50 51 52 53 224

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023