«Ռեալ Մադրիդն» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլևս նոր ձեռք բերումներ չի իրականացնի։ As-ը հայտնում է, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ու նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահում են ակումբի ներկայիս կազմին։ Բացի դրանից, վերջիններս կարծում են, որ շուկայում այժմ չկան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան ուժեղացնել «արքայական» ակումբի կազմը։ Նշենք, որ մադրիդյան ակումբում այժմ վնասնվածքների համաճարակ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվեիս 1:0 հաշվով հաղթեց «Սելտային»։ «Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վինիսիուսը, ով 18-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։ «Սերուցքայինների» պաշտոնական կայքը հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստն աջ ազդրի երկգլախնի մկանի վնասցածք է ստացել։ Ըստ COPE-ի տեղեկությունների` 23-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով։ Սպասվում է, որ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Սելտային»։ «Արքայական» ակումբի միակ գոլը խփեց թիմի նորեկ Ջուդ Բելինգհեմը։ Անգլիացի կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի մեկնարկային 3 խաղերում էլ` մրցակիցների դարպասը գրավելով 4 անգամ։ 20-ամյա կիսապաշտպանը Կրիշտիանու Ռոնալդուից հետո «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է, ով Լա լիգայի շրջանակում գոլի հեղինակ է դարձել […]
Ավելին
Իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 37-ամյա պաշտպանը «1+1» ձևաչափով պայմանագիր է համաձայնեցրել ստամբուլյան ակումբի հետ։ Ակնկալվում է, որ Ռամոսը նոր ակումբի կազմում կվասատկի տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ։ Նշվում է, որ կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Սկիրան հաստատում է նաև, […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ որևէ մասնագետ նման չէ իրեն. «Չկա որևէ մարզիչ, ով նման է ինձ։ Ինձ դուր են գալիս նրանք, ովքեր շեշտը դնում են խաղի վրա, ինչպես, օրինակ, Գվարդիոլան, Արտետան և Դե Ձերբին։ Դուր են գալիս նաև այն մարզիչները, որոնք կարողանում են հիանալի մոտիվացնել ֆուտբոլիստներին, ինչպես Բորդալասը (խմբ.` «Խետաֆեի» […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ նվիրված «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի»՝ 2023/24 մրցաշրջանում ակնկալիքներից: Հաճելի դիտում: Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ալմերիայի» դեմ։ «Ալմերիայի» ֆուտբոլիստները պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «արքայական» ակումբի համար և արդեն 3-րդ րոպեին Սերխիո Արիբասի ջանքերով բացեցին հաշիվը։ Շոկային մեկնարկը չընկճեց Կառլո Անչելոտիի թիմին, որը հետագայում երեք գնդակ ուղարկեց Լուիշ Մաշիմիանուի պաշտպանած դարպասը` հաղթելով 3:1 հաշվով։ «Սերուցքայինների» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց թիմի նորեկ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2023 թ. խաղում «Մանչեսթեր Սիթին» 11-մետրանոցներով հաղթեց «Սևիլիային»` պատմության ընթացքում առաջին անգամ տիրանալով բաղձալի գավաթի։ «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարիերայի ընթացքում արդեն չորրորդ անգամ է դառնում ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր և այդ ցուցանիշով կրկնել է Կառլո Անչելոտիի ռեկորդը։ Իսպանացի մասնագետը մրցանակը երկու անգամ հաղթել է «Բարսելոնայի» (2009 և 2011 թթ.), մեկակա անգամ էլ` «Բավարիայի» […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն վերհիշել է ԱԱ-2022-ի ընթացքում վրիպած 11-մետրանոցի մասին։ «Դա իմ կարիերայի ամենատխուր պահն էր։ Աշխարհի չեմպիոն դառնալը ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է։ Գիտակցում եմ, որ դեռ շատ աշխարհի առաջնությունների եմ մասնակցելու, սակայն այդ պահին դա մեր երազանքն էր։ Դա, անկասկած, կարիերայիս ամենացավալի պահն էր, սակայն ես միշտ առաջ եմ շարժվելու` անկախ այն հանգամանքից, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո «արքայական» ակումբը չի ունենալու իսպանացի դարպասապահի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։ Նշենք, որ Կեպան «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2018 թ. օգոստոսից` անցկացրած 163 խաղում դարպասը 59 […]
Ավելին
1 38 39 40 41 42 224

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023