Մադրիդի «Ռեալի» 6 ֆուտբոլիստ դեղին քարտ ստանալու դեպքում բաց կթողնի «Բավարիայի» դեմ դիմակայության պատասխան հանդիպումը։ Որակազրկման վտանգի տակ են պաշտպաններ Ալվարո Կառերասը, Դին Հաուսենը, կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմը, Օրելյեն Չուամենին, վինգեր Վինիսիուսն ու հարձակվող Կիլիան Մբապեն։ «Ռեալ» – «Բավարիա» հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին Մադրիդում, պատասխան հանդիպումը` ապրիլի 15-ին Մյունխենում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա», «Սպորտինգ» – «Արսենալ» դիմակայությունների առաջին հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» Գլխավոր մրցավար – Մայքլ Օլիվեր (Անգլիա)։ Եզրային մրցավարներ – Ստյուարտ Բերթ, Ջեյմս Մեյնուորինգ (երկուսն էլ` Անգլիա)։ Տեսաօգնականներ – Ջարեթ Ժիլեթ (Անգլիա), Մարկո Դի Բելո (Իտալիա)։ Չորրորդ մրցավար – Էնդրյու Մեդլի […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի կինը` Մինա Բոնինոն սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Մարտինի չեղարկված կարմիր քարտին։ «Եթե սա կարմիր քարտ չէ, ապա կարելի է փակել այս ստադիոնը»,- գրել է Բոնիոն, սակայն հետագայում հեռացրել է հրապարակումը։ «Ատլետիկոյի» դեմ հանդիպման (2:1) 46-րդ րոպեին Մարտինը մրցակցի […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Մալյորկայից» Տանտերերից հաշիվը 41-րդ րոպեին խփեց Մանու Մորլանեսը, որին մադրիդյան գրանդը 88-ին պատասխանեց Էդեր Միլիտաոյի դիպուկ հարվածով։ Թվում էր, թե կգրանցվի ոչ-ոքի, բայց «լոս բերմելոնեսը» 90+1-րդ րոպեին թիմի գոլահար Վեդատ Մուրիքիի ջանքերով թրիլերային հաղթանակ կորզեց։ «Արքայական» ակումբը 69 միավորով երկրորդ տեղում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 6:0 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ռեալին»։ Դիմակայության առաջին խաղում էլ «բլաուգրանայի» կանանց թիմը հաղթել էր 6:2 հաշվով։ Կատալոնական գրանդից պատասխան մրցավեճում դուբլ գրանցեց Կարոլինե Գրեմ-Հանսենը, Ալեքսիա Պուտելիասը, Իռեն Պարեդեսը, Էվա Պայորն ու Էսմե Բրյուգտսը։ «Բարսելոնան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 12:2 հաշվով, դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, […]
Ավելին
«Արսենալը» և Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված են «Բայերի» հարձակվող Քրիստիան Կոֆանի ծառայություններով, տեղեկացնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ «Զինագործների» սկաուտները տպավորված են կամերունցի ֆուտբոլիստի խաղով։ Լոնդոնյան գրանդի ներկայացուցիչները նրա մրցելույթը հետևել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալի»` «Բայերի» դեմ երկու մրցավեճում (1:1 և 2:0)։ «Ռեալը» նույնպես դիտարկում է 19-ամյա հարձակվողին ձեռք բերելու տարբերակը։ Երիտասարդ ֆուտբոլիստին իրենց կազմում […]
Ավելին
«Օսասունայի» վինգեր Վիկտոր Մունյոսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։ 22-ամյա ֆուտբոլիստի ու Պամպլոնան ներկայացնող ակումբի միջև գործող պայմանագրով նրա հրաժարագինը 40 միլիոն եվրո է, բայց ֆինանսական խնդիրների պատճառով «բլաուգրանան» կփորձի նվազեցնել գումարի չափը։ Մունյոսին «Բարսելոնա» տեղափոխվել փորձում են համոզել նաև Իսպանիայի ազգային հավաքականում կատալոնական գրանդի ֆուտբոլիստները։ Երիտասարդ եզրայինը վերջերս նորամուտը նշեց «ֆուրիա […]
Ավելին
Անգլիայի և Ուրուգվայի ազգային հավաքականները Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընկերական հանդիպում են անցկացրել` գրանցելով մարտական ոչ-ոքի (1:1)։ «Երեք առյուծներից» հաշիվը 81-րդ րոպեին բացեց Բեն Ուայթը։ «Արսենալի» պաշտպանը նախորդ 4 տարիներին հրաժարվում էր խաղալ ազգային թիմում` «երեք առյուծների» կազմում խփելով առաջին գոլը։ Հյուրերին 90+4-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլով պարտությունից փրկեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Անգլիան մարտի […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի («Սանթոս», Բրազիլիա) չի պատկերացնում, հայտնում է ESPN-ը։ «Աշխարհի առաջնությունն աստղերի մրցաշար է։ Մրցաշարում հավաքվում են բոլոը աստղային ֆուտբոլիստները։ Ըստ իս` Նեյմարը գլխավոր աստղերից է։ Չեմ պատկերացնում աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի, բայց, վերջիվերջո, չեմ կարող դեմ գնալ իմ նախկին մարզիչ Կառլո Անչելոտիին։ Պետք […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին հայտնել է, որ կուզեր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Այն փաստը, որ ես խաղացել եմ Մադրիդի «Ատլետիկոյում», չի խանգարի տեղափոխվել «Ռեալ»։ Դուք չեք կարող մերժել աշխարհի լավագույն ակումբների առաջարկները։ Ես մեկ տարվա պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ինչ-որ պահ մենք պետք է նստենք ու բանակցենք, բայց «Ռեալն» ինձ […]
Ավելին
1 2 3 4 5 277

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026