Իսպանական Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալեկանոն» պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող անվանի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Կոլումբացի ֆուտբոլիստն առավել հայտնի է Մադրիդի «Ռեալում» և Մյունխենի «Բավարիայում» ունեցած մրցեշույթների շնորհիվ։ Նա ժամանակին հանդես է եկել նաև արգենտինական «Բանֆիլդում», պորտուգալական «Պորտուում», […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Վալյադոլիդին»։ «Արքայական» ակումբի կազմից պաշտոնական խաղերում նորամուտը նշեց թիմի նորեկ, 18-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկը և 90+6-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու առաջին գոլը խփեց «Ռեալում»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անակնկալ արդյունք գրանցվեց. «արքայական» ակումբը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ 13-րդ րոպեին Կառլո Անչելոտիի թիմին առաջ մղեց Ռոդրիգոն, իսկ «Մալյորկայի» կազմից 53-րդ րոպեից աչքի ընկավ Վեդատ Մուրիքին։ Այպսիսով, ակումբները նոր մրցաշրջանում վաստակեցին առաջին միավորը։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է «Մալյորկայի» դեմ։ 13-րդ րոպեին «արքայական» ակումբի հախուռն գրոհը հիասքանչ հարվածով եզրափակեց բրազիլացի վինգեր Ռոդրիգոն ու բացոց հաշիվը։ Այդ դրվագում 23-ամյա ֆուտբոլիստին կրունկով գոլային փոխանցում կատարեց նրա հայրենակից Վինիսիուսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հեղինակավոր պարբերական Marca-ն Մադրիդի «Ռեալի» նոր եռյակն անվանել է BMV։ Խոսքն «արքայական» ակումբի ֆուտբոլիստներ, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի, թիմի նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի և բրազիլացի վինգեր Վինիսիուսի մասին է։ Բելինգեմ-Մբապե-Վինիսիուս` BMV։ Ժամանակին իսպանական գրանդում հանդես եկող Կարիմ Բենզեմա-Գարեթ Բեյլ-Կրիշտիանու Ռոնալդու եռյակը ԶԼՄ-ներն անվանում էին BBC։ Հիշեցնենք, որ «Ռեալը» 2:0 հաշվով հաղթել է իտալական «Ատալանտային» […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 15-ին, կմեկնարկի իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանը։ Ներկայացնում ենք առաջնության առաջին տուրի խաղացանկը. Օգոստոսի 15 «Ատլետիկ Բիլբաո» – «Խետաֆե» (21:00) «Բետիս» – «Ժիրոնա» (23:30) Օգոստոսի 16 «Սելտա» – «Ալավես» (21:00) «Լաս Պալմաս» – «Սևիլիա» (23:30) Օգոստոսի 17 «Օսասունա» – «Լեգանես» (21:00) «Վալենսիա» – «Բարսելոնա» (23:30) Օգոստոսի 18 «Ռեալ Սոսիեդադ» – «Ռայո Վալեկանո» (21:00) […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալը» Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «արքայական» ակումբը հաջորդ 45 րոպեների ընթացքում երկու անպատասխան գնդակ ուղարկեց բերգամասկների դարպասը։ Հաշիվը 59-րդ րոպեին բացեց Ֆեդե Վալվերդեն, իսկ 64-րդ րոպեին աչքի ընկավ «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն։ Վերջինս առաջին գոլը խփեց իսպանական գրանդի կազմում։ Այսպիսով, «Ռեալը» 6-րդ անգամ նվաճեց ՈՒԵՖԱ-ի […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում մրցում է «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման 68-րդ րոպեին իսպանական գրանդի կազմում աչքի ընկավ թիմի նորեկ Կիլիան Մբապեն, որը հաշիվը դարձրեց 2:0 և «արքայական» ակումբում խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մադրիդի «Ռեալը» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում մրցում է իտալական «Ատալանտայի» դեմ։ Հանդիպման 60-րդ րոպեին «արքայական» ակումբից աչքի ընկավ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում միմյանց դեմ մրցելու են «Ռեալ Մադրիդն» ու «Ատալանտան»։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023