Անգլիայի և Ուրուգվայի ազգային հավաքականները Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընկերական հանդիպում են անցկացրել` գրանցելով մարտական ոչ-ոքի (1:1)։ «Երեք առյուծներից» հաշիվը 81-րդ րոպեին բացեց Բեն Ուայթը։ «Արսենալի» պաշտպանը նախորդ 4 տարիներին հրաժարվում էր խաղալ ազգային թիմում` «երեք առյուծների» կազմում խփելով առաջին գոլը։ Հյուրերին 90+4-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլով պարտությունից փրկեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Անգլիան մարտի […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի («Սանթոս», Բրազիլիա) չի պատկերացնում, հայտնում է ESPN-ը։ «Աշխարհի առաջնությունն աստղերի մրցաշար է։ Մրցաշարում հավաքվում են բոլոը աստղային ֆուտբոլիստները։ Ըստ իս` Նեյմարը գլխավոր աստղերից է։ Չեմ պատկերացնում աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի, բայց, վերջիվերջո, չեմ կարող դեմ գնալ իմ նախկին մարզիչ Կառլո Անչելոտիին։ Պետք […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին հայտնել է, որ կուզեր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Այն փաստը, որ ես խաղացել եմ Մադրիդի «Ատլետիկոյում», չի խանգարի տեղափոխվել «Ռեալ»։ Դուք չեք կարող մերժել աշխարհի լավագույն ակումբների առաջարկները։ Ես մեկ տարվա պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ինչ-որ պահ մենք պետք է նստենք ու բանակցենք, բայց «Ռեալն» ինձ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Էլ կլասիկոյում» հյուրընկալվելիս 6:2 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ռեալին»։ Կատալոնական գրանդից դուբլ գրանցեց Էվա Պայորը, մեկական գոլ խփեցին նաև Էսմե Բրուգտսը, Իռեն Պարեդեսը, Վիկի Լոպեսը և Ալեքսիա Պուտելիասը։ «Արքայական» ակումբից դուբլ ձևակերպեց Լինդա Կայսեդոն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին։ Նշենք, որ ակումբները կհանդիպեն մարտի 29-ին Իսպանիայի […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսը դեմ չէ կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն, հայտնում է Talksport-ը։ Արգենտինացի ֆուտբոլիստը երազում է հանդես գալ «արքայական» ակումբում, սակայն մադրիդյան գրանդը նրան ձեռք բերելու համար որևէ քայլ չի ձեռնարկել։ 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև սաուդյան «Ալ Հիլալը», բայց կարիերայի այս փուլում Ֆեռնանդեսը մտադիր չէ հեռանալ եվրոպական ֆուտբոլից։ «Չելսին» չի ուզում բաժանվել […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում կայացավ մադրիդյան հերթական դերբին. «Ռեալը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։ Հաշիվը 33-րդ րոպեին հյուրերից բացեց թիմի նորեկ Ադեմոլա Լուքմանը` եզրափակելով բավական գեղեցիկ գրոհը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում «արքայական» ակումբը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 52-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Վինիսիուսը, իսկ 55-րդ րոպեին` Ֆեդերիկո Վալվերդեն։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Լրագրող Արանչա Ռոդրիգեսի տվյալներով` բելգիացի դարպասապահը խաղադաշտից կբացակայի մոտ 6 շաբաթ։ 33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի հանդիպումը։ Նա «արքայական» ակումբին չի օգնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիայի» դեմ կայանալիք երկու խաղում էլ։ […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք դիմակայության մասին, հայտնում է մյունխենյան գրանդի պաշտոնական կայքը։ «Մեր հաջորդ մրցակիցը շատ բարդ է։ Երբ Չեմպիոնների լիգայում «Ռեալի» դեմ ես մրցում, միշտ պետք է բարդ դիմակայության սպասես։ Պետք է պատրաստ լինես պայքարի։ Մենք պատրաստ կլինենք։ «Բավարիան» ոչ մի ակումբից չի վախենում, […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումների ժամանակացույցը։ Առաջին հանդիպումներ Պատասխան հանդիպումներ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում գրավեց «Նյուքասլի» դարպասն ու գերազանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի տպավորիչ ռեկորդը, հայտնում է Opta-ն։ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 18 տարեկան և 248 օրականում դարձավ մրցաշարում 10 գոլ խփած երբևէ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Մբապեն 2017թ. այդ ցուցանիշին հասել էր 18 տարեկան և 350 օրականում։ Յամալը «Նյուքասլի» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026