Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձել է փոխչեմպիոն։ 33-ամյա մարզիկը հենացատկի եզրափակիչում վաստակել է 14,833 միավոր և կարիերայում առաջին անգամ դարձել աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Դավթյանը զիջել է միայն Օլիմպիական գործող չեմպիոն Կառլոս Յուլոյին (Ֆիլիպիններ, 14,866)։ Արթուր Դավթյանը նաև Օլիմպիական փոխչեմպիոն է, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր։ […]
Ավելին
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Մամիկոն Խաչատրյանը դարձել է փոխչեմպիոն։ Նժույգթափերի եզրափակիչում 18-ամյա մարզիկը հավաքել է 14,600 միավոր` նվաճելով արծաթե մեդալ։ Նույնքան միավորով աշխարհի չեմպիոն է դարձել Հոն Յանմինը։ Չինացի մարզիկը ոսկե մեդալակիր է դարձել վարժությունն ավելի մաքուր և տեխնիապես ճշգրիտ կատարելու համար Խաչատրյանից (8,800) միավոր ավելի բարձր գնահատական ստանալու համար` 9,000։ Մամիկոն […]
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հուլիսի 27-ի մրցումային օրը պայքարի մեջ են մտել մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը։ Արթուր Դավթյանը հանդես է եկել հենացատկ վարժությունում և 14,666 միավորով 7-րդ տեղով անցել եզրափակիչ։ Այդ գործիքի եզրափակիչը կայանալու է օգոստոսի 3-ին։ Վահագն Դավթյանը նույնպես հաղթահարել է որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ։ 35-ամյա մարմնամարզիկը […]
Ավելին
Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթանում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Արթուր Դավթյանը նվաճել է 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր։ Բացի այդ, Դավթյանը մրցումային առաջին օրը հենացատկ վարժությունում ստացել է 15,033 միավոր և առաջին հորիզոնականով նվաճել եզրափակիչի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025