Մալթայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ֆլորիանան» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց «Վալետային»` հոբելյանական` 20-րդ անգամ տիրանալով մրցանակին։ «Ֆլորիանայի» կազմից գոլերը խփեցին Յան Բուսուտիլն ու Անդրեյ Չոլակուն, իսկ «Վալետայի» միակ գնդակը գրանցվեց Մարիո Ֆոնտանելայի անվան դիմաց։ Հավելենք, որ «Ֆլորիանայի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Ռումյան Հովսեփյանը, ով փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023