Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից»։ Sportball24-ը հայտնում է, որ 31-ամյա պաշտպանը կարիերան Չինաստանում շարունակելու տարբերակ ունի, սակայն հայ ֆուտբոլիստը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Նշվում է, որ Հարոյանն այլ տարբերակներ նույնպես դիտարկում է։ Օրեր առաջ Հարոյանը հերքել էր, որ կարիերան շարունակելու է «Նոայի» կազմում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ լքում է ղազախական «Աստանայի» շարքերը. «Շնորհակալ եմ «Աստանային»` ակումբի կազմում 2 տարի անցկացնելու համար։ Ցանկանում եմ նշել, որ հպարտ ու երջանիկ եմ, որ ներկայացրել եմ այս ակումբը։ Շնորհակալ եմ բոլոր խաղընկերներիս, մարզչական շտաբի և բուժանձնակազմի բոլոր անդամներին։ Շնորհակալ եմ չեմպիոնության և եվրագավաթների […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանին։ Հեղինակավոր Transfermakrt կայքը հայտնում է, որ գործարքի դիմաց ռուսական ակումբը վճարել է 160 հազ. եվրո, իսկ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում դարձել է 12 գոլի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարիերան շարունակելու է հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստն այսօր` հունվարի 15-ին, մեկնել է Հունգարիա` բուժզննում անցնելու «Ֆերենցվարոշի» համար։ Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի ՆՆ»-ը գործարքի դիմաց նախատեսվածից 100 հազար եվրո ավելի շատ գումար կվաստակի։ Գործարքի դիմաց «Ֆերենցվարոշը» կվճարի 1,2 մլն եվրո։ Բացի […]
Ավելին
Ռուս գործակալ Ալեքսեյ Սաֆոնովը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի` հունգարական «Ֆերենցվարոշ» տեղափոխության մասին. – Սևիկյանը «Պարի ՆՆ»-ից տեղափոխվում է «Ֆերենցվարոշ»։ Սերգեյ Յուրանը (խմբ.` «Պարի ՆՆ»-ի գլխավոր մարզիչը) չհասկացավ նրա այդ որոշումը։ Դուք ի՞նչ կասեք։ – Որքան տեղյակ եմ, Սևիկյանի շահերը պաշտպանում է նրա հայրը։ Նաև գրում են, որ […]
Ավելին
«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովահաննես Հարությունյանը, ամենայն հանականությամբ, կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» կազմում։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ կողմերը գործարքի հարցում հասել են համաձայնության, որի դիմաց «Սոչին» «Փյունիկին» վճարելու է 160 հազար եվրո։ 24-ամյա ֆոտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 3,5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա Չեխիայի մայրաքաղաք Պրահայում` սույն թվականի մարտի 26-ին։ Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպման անցկացման մարզադաշտն ու մեկնարկի ժամը հայտնի կդառնա ավելի ուշ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված արտասահմանյան ակումբներում հայ ֆուտբոլիստների` տուգանայինից խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հայաստանի հավաքականի` տուգանայինի իրացումից հետո խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ով հավաքել է 62 միավոր: Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է: 54 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023