Ինչպես տեղեկացնում է Metaraitings-ը, «Զենիթն» ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է ձեռք բերել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Աղբյուրի փոխանցմամբ` «ցլերն» ու անձամբ 23-ամյա ֆուտբոլիստը մերժել են պետերբուրգյան ակումբի առաջարկը։ Հաղորդվում է, որ «Կրասնոդարը» չի պատրաստվում հայ ֆուտբոլիստին վաճառել ռուսական այլ ակումբի։ Ինքը` Սպերցյանը, նույնպես չի ցանկանում տեղափոխվել «Զենիթ», այլ մտադիր է […]
Ավելին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Զենիթի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Իվան Կարպովը, կողմերը գործարքի հարցում բանակցություններ են վարում և շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Սպասվում է, որ գործարքը «Զենիթի» համար արժենալու է 8 մլն եվրո, որը, հավելավճարները ներառյալ, կարող է հասնել մինչև 10 մլն եվրոյի։ Հաղորդվում է, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան Չինաստանում շարունակելու տարբերակ ունի։ Sportball24-ին հայտնի է դարձել, որ 31-ամյա պաշտպանը բանակցություններ է վարում «Ցինդաո Վեսթ Քոսթ» ակումբի հետ։ Նշվում է, որ կողմերի միջև բանակցություններն արդեն վերջնական փուլում են և շատ մոտ են համաձայնության գալուն։ Հավելենք, որ «Ցինդաո Վեսթ Քոսթը» 2024 թ. մրցաշրջանում հանդես է […]
Ավելին
Ռումինական Սուպերլիգայի 22-րդ տուրում «Ֆարուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ունիվերսիտայա Կրայովային»։ «Ֆարուլի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նարեկ Գրիգորյանը, ով 43-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Լուի Մունտյանուին։ Նշենք, որ 22-ամյա կիսապաշտպանը Կոստանցա քաղաքը ներկայացնող ակումբի կազմում առաջին արդյունավետ գործողությունը կատարեց։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը «Ֆարուլի» շարքերը համալրել է 2023 թ. օգոստոսին և մինչ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից»։ Sportball24-ը հայտնում է, որ 31-ամյա պաշտպանը կարիերան Չինաստանում շարունակելու տարբերակ ունի, սակայն հայ ֆուտբոլիստը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Նշվում է, որ Հարոյանն այլ տարբերակներ նույնպես դիտարկում է։ Օրեր առաջ Հարոյանը հերքել էր, որ կարիերան շարունակելու է «Նոայի» կազմում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ լքում է ղազախական «Աստանայի» շարքերը. «Շնորհակալ եմ «Աստանային»` ակումբի կազմում 2 տարի անցկացնելու համար։ Ցանկանում եմ նշել, որ հպարտ ու երջանիկ եմ, որ ներկայացրել եմ այս ակումբը։ Շնորհակալ եմ բոլոր խաղընկերներիս, մարզչական շտաբի և բուժանձնակազմի բոլոր անդամներին։ Շնորհակալ եմ չեմպիոնության և եվրագավաթների […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանին։ Հեղինակավոր Transfermakrt կայքը հայտնում է, որ գործարքի դիմաց ռուսական ակումբը վճարել է 160 հազ. եվրո, իսկ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում դարձել է 12 գոլի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարիերան շարունակելու է հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստն այսօր` հունվարի 15-ին, մեկնել է Հունգարիա` բուժզննում անցնելու «Ֆերենցվարոշի» համար։ Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի ՆՆ»-ը գործարքի դիմաց նախատեսվածից 100 հազար եվրո ավելի շատ գումար կվաստակի։ Գործարքի դիմաց «Ֆերենցվարոշը» կվճարի 1,2 մլն եվրո։ Բացի […]
Ավելին
Ռուս գործակալ Ալեքսեյ Սաֆոնովը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի` հունգարական «Ֆերենցվարոշ» տեղափոխության մասին. – Սևիկյանը «Պարի ՆՆ»-ից տեղափոխվում է «Ֆերենցվարոշ»։ Սերգեյ Յուրանը (խմբ.` «Պարի ՆՆ»-ի գլխավոր մարզիչը) չհասկացավ նրա այդ որոշումը։ Դուք ի՞նչ կասեք։ – Որքան տեղյակ եմ, Սևիկյանի շահերը պաշտպանում է նրա հայրը։ Նաև գրում են, որ […]
Ավելին
«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովահաննես Հարությունյանը, ամենայն հանականությամբ, կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» կազմում։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ կողմերը գործարքի հարցում հասել են համաձայնության, որի դիմաց «Սոչին» «Փյունիկին» վճարելու է 160 հազար եվրո։ 24-ամյա ֆոտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 3,5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023