Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Իտալիայի դեմ խաղի համար։ Հայտացուցակ է վերադարձել ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով նախորդ հանդիպումը բաց էր թողել որակազրկման պատճառով։ Իսկ այս հանդիպումը նույն պատճառով բաց կթողնի Ռումյան Հովսեփյանը։ Հիշեցնենք, այսօր՝ Երևանի ժամանակով 23։45-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին տուրում Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում կմրցի Իտալիայի հավաքականի դեմ։
Ավելին
Երեկ՝ Նոյեմբերի 17-ին, իտալական Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և պաշտպան Անդրե Չալըշըրի նախախաղային մամուլի ասուլիսը։ Տեսանյութը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի․
Ավելին
Եվրո-2020-ի որկամավորման փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում էր Հունաստանի հավաքականի դեմ և պարտվեց նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գնդակը խփվեց 34-րդ րոպեին, երբ աչքի ընկավ հույների վինգեր Դիմիտրիոս Լիմնիոսը։ Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու նույնիսկ տեսական շանսերից։ Զուգահեռ ընթացող Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին՝ պատմության […]
Ավելին
Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին տնային հանդիպման շրջանակներում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Հունաստանի հավաքականին։ Հանդիպումը մեկնարկելու է 21։00-ին և կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերով։ Հանդիպման առցանց հեռարձակմանը կարող եք հետևել նաև այստեղ։
Ավելին
Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքակականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունաստանի հավաքականին։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ Հայաստան – 16․ Արամ Հայրապետյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 4․ Տարոն Ոսկանյան, 5․ Անդրե Չալըշր, 15․ Հայկ Իշխանյան, 13․ Կամո Հովհաննիսյան, 8․ Տիգրան Բարսեղյան, 5․ Արտակ Գրիգորյան, 21․ Ռումյան Հովսեփյան, 18․ Էրիկ Վարդանյան, 20․ […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը այսօրվա խաղի համար։ Հիշեցնենք, որ այսօր 21։00-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրո -2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրի շրջանակներում կընդունի Հունաստանի հավաքականին։
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կլինի հույների դեմ խաղում հավաքականի ավագը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։ «Առաջնորդվել ենք նախ փորձառությամբ, և հետո հասկացա, որ իսկական առաջատարի հատկանիշներ ունի Հովհաննեսը»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը: Հիշեցնենք, որ հավաքականի հիմնական ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը։
Ավելին
Երեկ՝ նոյեմբերի 14-ի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Ներկայացնում ենք մամլո ասուլիսի ամբողջական տեսանյութը, որը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Ավելին
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այցելել է  ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի հավաքականի մարզմանը և հանդիպել ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ։ ՀՖՖ պաշտոնական կայքը տեսանյութ է պատրաստել Արթուր Վանեցյանի այցի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի կարող օգնել հավաքականին առաջիկա երկու հանդիպումներին։ Հայաստանի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Այդուհանդերձ, Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ևս մասնակցեց մարզմանը, որից հետո ցավը կրկին իրենց զգացնել տվեց: Նախնական հետազոտության արդյունքում […]
Ավելին
1 111 112 113 114 115 120

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023