Կոնֆերենցիաների լիգայի որակավորկան երրորդ փուլում շոտլանդական «Հիբերնիանը» տանը լրացուցիչ ժամանակում 2:3 հաշվով պարտվել է Բելգրադի «Պարտիզանին»։ Տանտերերից 60-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով գոլ է խփել 22-ամյա հարձակվող Քիրան Բոուին` հաշիվը դարձնելով 1:2։ Նշենք, որ, չնայած պարտությանը, Էդինբուրգը ներկայացնող ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթել է 4:3 հաշվով ու դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կհանդիպի Վահան Բիչախչյանի «Լեգիային»։ […]
Ավելին
«Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսից» անասպասելի դուրս մնալուց հետո պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում։ Հայաստանի չեմպիոնը նշանակությամբ երրորդ եվրագավաթային մրցարաշի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի Լյուբլյանայի «Օլիմպիային»։ Սլովենիայի չեմպիոնը եվրագավաթային պայքարն սկսել էր Չեմպիոնների լիգայից, սակայն որակավորման առաջին փուլում ճանապարհը զիջել էր Ալմաթիի «Կայրաթին» (երկու խաղերում` 1:1, 0:2)։ Լյուբլյանան ներկայացնող ակումբը […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» Աբովյանի Վագահն Թումասյանի անվան մարզահամալիրում մրցեց Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում ուներ տարածքային ու խաղային շոշափելի առավելություն, բայց Սանդրո Պերկովիչի սաները ոչ մի կերպ չկարողացան […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում մրցեց Պրահայի «Սպարտայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվել էր 1:4 հաշվով։ Պատասխան խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը կրկին պարտվեց. գրանցվեց 1:2 հաշվիվը։ «Արարատ-Արմենայից» գոլը խփեց Խուան Բալանտան, որը Չեխիայի մայրաքաղաքում կայացած խաղում նույնպես խփել էր իր թիմի միակ գոլը։ «Սպարտայից» աչքի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում կմրցի Պրահայի «Սպարտայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի փոխչեմիոնը մրցակցի դաշտում պարտվել էր 1:4 հաշվով։ Պատասխան հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՈՒԵՖԱ-ի վարկանիշային թարմացված աղյուսակում հայկական 6 ակումբ կա։ Լավագույն արդյունքն ունի «Փյունիկը», որը 10,000 միավորով 145-րդն է։ Հայստանի 16-ակի չեմպիոնին հաջորդում են «Ուրարտուն» (266-րդ տեղ, 5,000 միավոր), «Արարատ-Արմենիան» (267-րդ, 5,000), «Ալաշկերտը» (271-րդ, 5,000), «Նոա» (301-րդ, 4,000) և «Արարատը» (368-րդ, 2,500)։ ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակը 117,500 միավորով գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ձևավորվում է […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»։ Հայաստանի չեմպիոնից 7-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով բացեց թիմի նորեկ, կոլումբացի կիսապաշտպան Խուան Բալանտան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Սպարտա Պրահա» – «Արարատ-Արմենիա» դիմակայության առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Մեթյու Մաքդերմիդ, Եզրային մրցավարներ – Դուգլաս Փոթեր, Քրիստոֆեր Ռեյ, Չորրորդ մրցավար – Քրիստոֆեր Գրեհեմ, Տեսաօգնականներ – Նիկոլաս Ուոլշ, Գրանտ Իրվայն։ Բոլոր մրցավարները Շոտլանդիայից են։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Պրահայի «Էպետ Արենա» ստադիոնում` Երևանի […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Պրահայի «Սպարտայի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Ռիգա» (Լատվիա) – «Բեյթար» (Իսրայել) զույգի հաղթողի դեմ։ «Արարատ-Արմենիան» չեխական ակումբի դեմ առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 7-ին Պրահայում, իսկ պատասխան հանդիպումը` օգոստոսի 14-ին Երևանում։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստների ակումբներ շարունակում են եվրագավաթային պայքարը։ Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի լեհական «Լեխի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին Պոզնանում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 12-ին Բելգրադում։ «Ցրվենա Զվեզդայում» հանդես է գալիս Նաիր Թիկնիզյանը։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от FK Crvena zvezda (@crvenazvezdafk) […]
Ավելին
1 2 3 50

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023