Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում կայացավ մադրիդյան հերթական դերբին. «Ատլետիկոն» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Ռեալին»։ «Ռոխիբլանկոսից» դուբլ գրանցեց Խուլիան Ալվարեսը, մեկական գոլ խփեցին Ռոբին Լե Նորմանը, Ալեքսանդր Սյորլոթն ու Անտուան Գրիզմանը։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան Կիլիան Մբապեն ու Արդա Գյուլերը։ «Արքայական» ակումբը նոր մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց և 18 միավորով առաջին տեղում […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» թրիլերային խաղում 3:2 հաշվով հաղթել է «Ռայո Վալեկանոյին»։ «Ռոխիբլանկոսից» 15-րդ րոպեին հաշիվը բացել է Խուլիան Ալվարեսը, իսկ հյուրերի պատասխան գոլը 45+1-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով խփել է Պեպ Չավարիան։ 77-րդ րոպեին Ալվարո Գարսիայի գոլից հետո արդեն «Ռայոն» առաջ է անցել հաշվի մեջ։ Թվում էր, թե Ինիգո Պերեսի գլխավորած […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական գոտու 15-րդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը Սանտիագոյի «Խուլիո Մարտինես Պրադանոս» ստադիոնում հյուրընկալվելիս մրցել է Չիլիի թիմի դեմ։ Խաղում վճռորոշ է եղել Մադրիդի «Ատելետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի` 16-րդ րոպեին խփած գոլը. «ալբիսելեստեն» հաղթել է 1:0 հաշվով։ Պարագվայի հավաքականն էլ Մատիաս Գալարսայի ու Խուլիո Էնսիսոյի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով առավելության է […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, գրում է El Chiringuito-ն։ Արգենտինացի ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկանում են «Արսենալը», «Լիվերպուլն» ու «Բավարիան»։ Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ 25-ամյա հարձակվողի տեղափոխության հարցում բանակցություններ կսկսվեն «Ատլետիկոյի» հետ։ Ալվարեսը նախորդ ամռանն է «Մանչեսթեր Սիթիից» 75 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ատլետիկո»։ Նա մադրիդյան գրանդում ընթացիկ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Բետիսին»։ Տանտերերից 10-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական դիպուկ հարվածով հաշիվը բացել է Խուլիան Ալվարեսը։ Արգենտինացի ֆուտբոլիստն այդ խաղում դուբլ է գրանցել ու մադրիդյան գրանդում իր նորամուտի մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրել 29-ի։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում մրցել է Բրազիլիայի թիմի դեմ։ «Ալբիսելեստեն» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել` 4:1 հաշվով ջախջախելով «պենտակամպիոններին»։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Խուլիան Ալվարեսը, Էնցո Ֆերնանդեսը, Ալեքսիս Մաքալիսթերն ու Ջուլիանո Սիմեոնեն, բրազիլացիներից աչքի է ընկել Մաթեուս Կունյան։ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Հանդիպումն անցավ գերլարված ու համառ պայքարում. կատալոնական ակումբը ֆանտաստիկ comeback արեց և հաղթեց 4:2 հաշվով։ «Ռոխիբլանկոսը» 70-րդ րոպեին երկու գնդակի առավելություն ուենր, սակայն «բլաուգրանան» շատ արագ կրճատեց ու հավասարեցրեց հաշիվը։ Երբ թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կբաժանվեն, սակայն Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը […]
Ավելին
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալի» դեմ պատասխան խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Խուլիան Ալվարեսի չեղարկված դարպասի գրավումից և դժգոհել հանդիպման մրցավարությունից. «Երբեք չեմ տեսել, որ VAR-ը միջամտի 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Սիմեոնեն նաև դիմել է մամուլի ասուլիսի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկոն» մադրիդյան դերբիում սեփական դաշտում մրցեց «Ռեալի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։ Պատասխան հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում «ռոխիբլանկոսն» առավելության հասավ 1:0 հաշվով։ Միակ գոլը 27-րդ վայրկյանին խփեց անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալահերը։ Հյուրերից 70-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել Վինիսիուսը, որը, սակայն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» մադրիդյան դերբիում սեփական դաշտում մրցեց «Ատլետիկոյին»։ «Արքայական» ակումբն անչափ համառ պայքարում կարողացավ հաղթել 2:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին Ռոդրիգոն առաջ մղեց արդեն 4-րդ րոպեին։ «Ռոխիբլանկոսի» պատասխան գոլը 32-րդ րոպեին պտտեցրած ֆանտաստիկ հարվածով խփեց Խուլիան Ալվարեսը։ «Ռեալի» հաղթանակ գոլն իր անվան դիմաց 55-րդ րոպեին գրանցեց Բրահիմ Դիասը։ Կողմերի […]
Ավելին
1 2 3 4 9

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026