ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երրորդ խաղում գործող գավաթակիր «Ինտեր Մայամին» արատագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Դիսի Յունայթեդին»։ Հյուրերի երկրորդ գոլը 27-րդ րոպեին խփել է թիմի ավագ և առաջատար, լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 899-ի։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երկրորդ խաղում գործող գավաթակիր «Ինտեր Մայամին» նոր մրցաշրջանի առաջին հաղթանակն է տարել` մրցակցի դաշտում 4:2 հաշվով պարտության մատնելով «Օռլանդո Սիթիին»։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0:2 հաշվով, բայց հաջորդ 45 րոպեների ընթացքում կարողացել է գերկամային հաղթանակ տանել։ Հյորրերից փայլել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով երկու […]
Ավելին
ՄԼՍ-ի գավաթակիր «Ինտեր Մայամին» ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է էկվադորական «Ինդեպիենդենտե դել Վալեին»։ Էկվադորի Բայամոն քաղաքում կայացած հանդիպմանը ամերիկյան ակումբի հաղթական գոլը 70-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Սանտիագո Մորալեսը` եզրափակելով ուրուգվայցի լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսի ասիստը։ «Ինդեպիենդենտե դել Վալեից» մրցակցի […]
Ավելին
«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի նոր մրցաշրջանի առաջին խաղում մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվել է «Լոս Անջելեսին»։ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող ակումբից մեկական գոլ են խփել Դավիդ Մարտինեսը, Դենիս Բաունգան ու Նեյթան Օրդասը։ «Ինտեր Մայամիից» ամբողջ հանդիպմանը մասնակցել են «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին և Արգենտինայի ազգային հավաքականում նրա խաղընկեր Ռոդրիգո Դե Պոլը, լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը […]
Ավելին
ՄԼՍ-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամին» միջմրցամրջանային պատրաստության ընթացքում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցելով Գուայակիլի «Բարսելոնայի» (Էկվադոր) հետ։ «Բանկո Պիչինչա» ստադիոնում կայացած խաղում ամերիկյան ակումբից 31-րդ րոպեին տպավորիչ անհատական անցում է ձեռնարկել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին և հուժկու գարվածով գրավելով մրցակցի դարպասը։ 38-ամյա հարձակվողը 2026թ. խփել է առաջին գոլը։ «Ինտեր […]
Ավելին
ՄԼՍ-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամին» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել` 2:1 հաշվով կամային հաղթանակ տանելով կոլումբական «Ատլետիկո Նասիոնալի» նկատմամբ։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթանակը կորզել է 90+1-րդ րոպեին մրցակցի կիսապաշտպան Էլկին Ռիվերոյի գրանցած ինքնագոլի շնորհիվ։ «Ինտեր Մայամիից» 54-րդ րոպեին աչքի է ընկել ուրուգվայցի լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը։ Ամերիկյան ակումբից հանդիպմանը մասնակցել է […]
Ավելին
ՄԼՍ-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամին» նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել` հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվելով պերուական «Ալիանսա Լիմային»։ «Ալիանսայից» դուբլ է գրանցել 42-ամյա լեգենդար հարձակվող, Պերուի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (41 գոլ), «Բավարիայի» ու «Համբուրգի» նախկին ֆուտբոլիստ Պաոլո Գերերոն։ Պերուական ակումբից մեկ գոլ էլ խփել է Լուիս Ռամոսը։ «Ինտեր Մայամիից» հանդիպմանը […]
Ավելին
«Ինտեր Մայանին» ՄԼՍ-ի մեծ եզրափակիչում սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Վանկուվերին»։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից աչքի ընկան Ռոդրիգո դե Պոլն ու Տադեո Ալենդեն, իսկ մրցակցի պաշտպան Էդիեր Օկամպոն ինքնագոլ գրանցեց։ ԱՄՆ-ը Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբից երկու ասիստ կատարեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։ Հյուրերի գոլը խփեց Ալի Ահմեդը։ Կանադական ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցեց լեգենդար […]
Ավելին
«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչում 5:1 հաշվով ջախջախել է «Նյու Յորք Սիթիին»։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից փայլել է արգենտինացի վինգեր Տադեո Ալենդեն` գրանցելով հեթ-տրիկ։ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբից մեկական գոլ էլ խփել են Տելասկո Սեգովիան ու Մատեո Սիլվետին։ «Ինտեր Մայամիից» հիացրել է նաև «Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան, որը ասիստների հեթ-տրիկ է […]
Ավելին
ՄԼՍ-ի 1/8 եզրափակիչի շարքի երրորդ խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախել է «Նեշվիլին»։ Տանտերերից ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով դուբլ ու երկու ասիստ։ Արգենտինացի հարձակվողը կարիերայում հատել է 400-րդ գոլային փոխանցման սահմանը։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից դուբլ է ձևակերպել նաև Տադեո Ալենդեն։ «Ինտեր Մայամին» դուրս է եկել […]
Ավելին
1 2 3 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026