Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում կայացավ մադրիդյան հերթական դերբին. «Ատլետիկոն» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Ռեալին»։ «Ռոխիբլանկոսից» դուբլ գրանցեց Խուլիան Ալվարեսը, մեկական գոլ խփեցին Ռոբին Լե Նորմանը, Ալեքսանդր Սյորլոթն ու Անտուան Գրիզմանը։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան Կիլիան Մբապեն ու Արդա Գյուլերը։ «Արքայական» ակումբը նոր մրցաշրջանում առաջին պարտությունը կրեց և 18 միավորով առաջին տեղում […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Լևանտեին»։ Վալենսիայում կայացած խաղում «արքայական» ակումբից կրկին փայլեց թիմի գոլահար Կիլիան Մբապեն` գրանցելով դուբլ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը 7 գոլով Լա լիգայի լավագույն ռմբարկուն է։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփեցին Վինիսիուսն ու նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոն։ Վերջինն առաջին գոլը խփեց մադրիդյան գրանդում։ Տանտերերից […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ «Արքայական» ակումբի դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Էդեր Միլիտաոն ու Կիլիան Մբապեն։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթել է առաջնության մեկնարկային բոլոր խաղերում և 15 միավորով առաջին տեղում է։ «Էսպանյոլը» առաջին պարտություն կրեց և 10 միավորով երրորդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց առաջնության նորեկ «Ռեալ Օվիեդոյին»։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից կրկին փայլեց Կիլիան Մբապեն, որը դուբլ ձևակերպեց։ Խաղավերջում «արքայական» ակումբից աչքի ընկավ նաև Վինիսիուսը։ Մադրիդյան գրանդը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 միավորով երրորդ տեղում է։ «Ռեալ Օվիեդոն» միավոր չունի ու 19-րդն է։ Հանդիպման գոլերը` […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 1:0 հաշվով հաղթեց «Օսասունային»։ «Արքայական» ակումբը չնայած հանդիպման մեծ մասում խաղային ու տարածքային լուրջ առավելություն ուներ, բայց մեկ անգամ գրավեց Պամպլոնայից ժամանած հյուրերի դարպասը, այն էլ` 11-մետրանոցից։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն։ Այսպիսով, «լոս բլանկոսը» մրցաշրջանի առաջին երեք միավորը վաստակեց։ […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մրցեց Բորուսիա «Դորտմունդի» դեմ։ «Արքայական» ակումբը վստահ հանդիպում էր անցկացնում և 20-րդ րոպեից մինչև խաղավերջ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ հանդիպման վերջնամասը թրիլերային ստացվեց. 90+3-րդ րոպեին Մաքսիմիլիան Բայերը մեկ գոլ հետ բերեց, 90+5-ին Կիլիան Մբապեն կրկին վերականգնեց մադրիդյան գրանդի երկու գնդակի առավելությունը, 90+7-րդ րոպեին էլ Սերու Գիրասին աչքի […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում եղավ. «արքայական» ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից կրկին հերոսացավ 21-ամյա հարձակվող Գոնսալո Գարսիան, որն աչքի ընկավ 54-րդ րոպեին։ Երիտասարդ ֆուտբոլիստը մրցաշարում խփեց երրորդ գոլը։ Այսպիսով, «Ռեալը» մրցաշարի քառորդ եզրափակիչում է և կմրցի «Բորուսիա […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության H խմբի` վերջին երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Ֆիլադելֆիայում մրցեց «Զալցբուրգի» դեմ։ «Արքայական» ակումբը վստահ հանդիպում անցկացրեց և ավստրիական թիմին հաղթեց 3:0 հաշվով։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Վինիսիուսը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան։ Մադրիդյան գրանդը վաստակեց 7 միավոր ու H խմբում գրավեց առաջին տեղը։ «Զալցբուրգը» 4 միավորով երրորդն է ու […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության H խմբի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Շարլոթի «Բանկ օֆ Ամերիկա» ստադիոնում մրցեց մեքսիսկական «Պաչուկայի» դեմ։ «Արքայական» ակումբի համար հանդիպումը բավական անհաջող մեկնարկ ունեցավ. 7-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Ռաուլ Ասենսիոն։ Մադրիդյան գրանդը, չնայած ստացած կարմիր քարտին, հանդիպման մնացած ժամանակահատվածում երեք դիպուկ հարված կատարեց ու բոլորը վերածեց դարպասի գրավման, իսկ […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» H խմբում մրցեց «Ալ Հիլալի» դեմ։ «Արքայական ակումբը», որն առաջին հանդիպումն էր անցկացնում նոր գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի գլխավորությամբ, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Մադրիդյան գրանդից հաշիվը 34-րդ րոպեին բացեց Գոնսալո Գարսիան, որին Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը 41-րդ րոպեին պատասխանեց Ռուբեն Նևեշի իրացրած 11-մետրանոցով։ «Լոս բլանկոսին» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025