France Football-ը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի քվեարկության արդյունքները։ Մրցանակի դափնեկիր Ջանլուիջի Դոնարուման («Մանչեսթեր Սիթի», Իտալիա) ստացել է 486 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ», Բրազիլիա) Դոնարումայից հետ է մնացել 366 միավորով` հավաքելով միայն 120 ձայն։ Եռյակը 112 միավորով եզրափակել է «Ինտերի» ու Շվեյցարիայի ազգային հավաքականի դարպասապահ Յան Զոմերը։ Լև Յաշինի անվան մրցանակի […]
Ավելին
Փարիզի «Շատլե» թատրոնում կայանում է «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ջանլուիջի Դոնարուման («Ման. Սիթի») արժանացավ Լև Յաշինի անվան մրցանակի դափնեկիր` ճանաչվելով տարվա լավագույն դարպասապահ։ Իտալացի դարպասապահը նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում 47 խաղից 17-ում դարպասն անառիկ է պահել, դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Посмотреть эту публикацию […]
Ավելին
France Football պարբերականը հրապաարկել է Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են հետևյալ դարպասապահները. Լև Յաշինի անվան մրցանակի դափնեկիրը կճանաչվի տարվա լագագույն դարպասապահ։ Դափնեկրի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 22-ին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am The 2025 Men’s Yachine Trophy nominees! #ballondor pic.twitter.com/qHQWA4A0Vb — Ballon d'Or (@ballondor) August 7, 2025
Ավելին
Փարիզի Շատլե թատրոնում տեղի է ունենում «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Երկրորդ տարին անընդմեջ «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը դարձավ Լև Յաշինի անվան մրցանակի դափնեկիր։ Նա ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025