«Ֆլամենգոն» Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում բրազիլական դերբիում 1:0 հաշվով հաղթել է «Պալմեյրասին»։ Պերուի մայրաքաղաք Լիմայի «Մոնումենտալ» ստադիոնում կայացած խաղում հանդիպման միակ գոլը 67-րդ րոպեին խփել է Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանիլոն։ Ռիո դե Ժանեյրո քաղաքը ներկայացնող ակումբը Լիբերտադորեսի գավաթը նվաճել է պատմության մեջ չորրորդ անգամ։ Նախորդ հաղթական եզրափակիչները կայացել են 1981, 2019 ու 2022 թվականներին։ […]
Ավելին
Բրազիլական «Բոտաֆոգոն» անսպասելի դուրս է մնացել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից` պայքարը լքելով 1/8 եզրափակիչից։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթելուց հետո Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբը պատասպան մրցավեճում 0:2 հաշվով պարտվել է էկվադորական «ԼԴՈՒ Կիտոյին»։ Հանդիպման գոլերը խփել են Գաբրիել Վիլյամիլն ու Լիսանդրո Ալսուգարայը։ «ԼԴՈՒ Կիտոն» ընդհանուր դիմակայությունում հաղթել է 2:1 հաշվով և դուրս եկել մրցաշարի քառորդ […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՊՍԺ-ն Փասադենայում Լիբերտադորեսի գործող գավաթակիր «Բոտաֆոգոյի» դեմ։ Բրազիլական ակումբը կարողացավ խոշոր անակնկալ մատուցել ու 1:0 հաշվով առավելության հասնել Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Իգոր Ժեզուսը։ Երկրորդ տուրում B խմբում ևս մեկ հանդիպում է կայացել. «Սիեթլ Սաունդերս» (ԱՄՆ) 1:3 «Ատլետիկո Մադրիդ (Իսպանիա) Խմբում […]
Ավելին
Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում ավարտվել է խմբային փուլը. հայտնի են դարձել փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները։ Առաջին տեղով հաջորդ փուլ են դուրս եկել «Էստուդիանտեսը», «Ռիվեր Փլեյթը», «Ռասինգը», «Վելես Սարսֆիլդը» (բոլորն` Արգենտինա), ԼԴՈՒ Կիտոն (Էկվադոր), «Սան Պաուլուն», «Ինտերնասիոնալը», «Պալմեյրասը» (բոլորը` Բրազիլիա)։ Երկորդ տեղով պայքարը կշարունակեն «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն», «Ֆորտալեզան» (բոլորը` Բրազիլիա), «Ունիվերսիտարիոն» (Պերու), «Լիբերտադը», «Սերո Պորտենիոն» (երկուսն էլ` Պարագվայ), «Ատլետիկո […]
Ավելին
Արգենտինական «Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Գագոն կարող է պաշտոնանկ արվել, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի ղեկավարները դժգոհ են 38-ամյա մասնագետի կատարած աշխատանքից և դիտարկում են նրան պաշտոնից ազատելու տարբերակը։ Գագոն «Բոկա Խունիորսը» մարզում է 2024 թ. հոկտեմբերից։ Ակումբը նրա ղեկավարությամբ չկարողացավ նվաճել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային փուլի ուղեգիր և որակավորման […]
Ավելին
Կատարի մայրաքաղաք Դոհայի «974» մարզադաշտում կայացել է Միջմայրցամաքային գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի երկրորդ դիմակայությունը, որտեղ մրցել են Լիբերտադորեսի գավաթակիր «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) և ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթակիր, մեքսիկական «Պաչուկան»։ «Պաչուկան» կարողացել է խոշոր անակնկալ մատուցել և «Բենֆիկային» իսկական ֆիասկոյի ենթարկել ու հաղթել 3:0 հաշվով։ Գիլերմո Ալմադայի գլխավորած թիմից երկրորդ կեսում մեկական գոլ են խփել Ուսամա Իդրիսին, Նելսոն […]
Ավելին
Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ են մրցել բրազիլական ակումբներ «Բոտաֆոգոն» և «Ատլետիկո Մինեյրոն»։ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում կայացած խաղում «Բոտաֆոգոն» 10 ֆուտբոլիստներով հաղթել է 3:1 հաշվով։ Պորտուգալացի մասնագետ Արթուր Ժորժեի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփել են Լուիս Էնրիկեն, Ալեքս Տելեսն ու Խունիոր Սանթոսը, «Ատլետիկո Մինեյրոյից» աչքի է ընկել Էդուարդո Վարգասը։ «Բոտաֆոգոն» արդեն […]
Ավելին
Լիբերտադորեսի գավաթի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ֆլումինենսեն» (Բրազիլիա) հյուրընկալվելիս մրցեց «Արգենտինոս Խունիորսի» (Արգենտինա) դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ֆլումինենսեի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև բրազիլացի լեգենդար եզրային պաշտպան Մարսելոն, ով 58-րդ րոպեին դրիբլինգի դիմելիս պատհամամբ անչափ ծանր վնասվածք հասցրեց տանտերերի պաշտպան Լուչիանո Սանչեսին` հեռացվելով դաշտից։ Մարսելոն, տեսնելով մրցակցի վնասվածքն, սկսել է արտասվել և արցունքներն աչքերին լքել է […]
Ավելին
Լիբերտադորեսի գավաթի 2023 թ. խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Մեդելինը» (Կոլումբիա) 2:1 հաշվով հաղթեց էկվադորական «Էլ Նասիոնալին»։ «Մեդելինի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատն, ով 67-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` բացելով հաշիվը։ Նշենք, որ «Մեդելինն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:3 հաշվով` դուրս գալով Լիբերտադորեսի գավաթի որակավորման վերջին փուլ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Մարոկկոյում մեկնարկել և ընթանում է աշխարհի ակումբային առաջնությունը։ Արդեն հայտնի են դարձել մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը, որի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները. Փետրվարի 7, 23:00 «Ֆլամենգո» (Բրազիլիա) – «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա) Փետրվարի 8, 23:00 «Ալ Ահլի (Եգիպտոս) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) Նշենք, որ մրցաշարը մեկնարկել է դեռևս փետրվարի 1-ից և կայացել են հետևյալ հանդիպումները. 1/8 եզրափակիչ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025