Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Կարծում եմ` «Բարսելոնան» լավ խաղաց։ Միակ բանը, որը չէր հերիքում, խփած գոլն էր։ Գոհ եմ խաղից, քանի որ սա մեր լավագույն հանդիպումներից մեկն էր։ Միայն թե արդյունավետությունն էր պակասում։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միամ գնդակը 76-րդ րոպեին, որպես ինքնագոլ, գրանցվեց հյուրերի պաշտպան Սերխիո Ռամոսի անվան դիմաց։ Այս հաղթանակից հետո Խավիի թիմը վաստակեց 20 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Սևիլիան», 7 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մոնցայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել արգենտինացի անվանկի կիսապաշտպան Ալեխանդրո Պապու Գոմեսի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Գոմեսն Ա սերիայում հանդես գալու հարուստ փորձ ունի, քանի որ 2010-13 թթ. պաշտպանել է «Կատանիայի», իսկ 2014-21 թթ.` «Ատալանտայի» գույները` անցկացրած 315 խաղում դառնալով […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի մրցաշարային աղյուսակի առաջատար «Ժիրոնայի» դեմ։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է կայանալիք հանդիպման մասին. «Մենք պետք է հարգենք այն, ինչ կատարվում է մրցաշարային աղյուսակում։ «Ժիրոնան» առաջին խաղերում ավելի լավ արդյունքներ է գրանցել, քան մյուս ակումբները։ Մենք այդ փաստին հարգանքով ենք վերաբերվում, քանի […]
Ավելին
«Բարսելոնայի» շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ` կապված «Նեգրեյարի գործի» հետ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «բլաուգրանան» այդ գործի շրջանակում մեղադրվել է կաշառակերության համար։ Բարսելոնայի հետաքննության դատարանի նախագահ Խոակին Ագիրեն, ով վարում է գործը, հանցագործություն է համարել «կապտանռնագույնների» կողմից Մրցավարների տեխնիկական կոմիտենի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային 7,5 միլիոն եվրոյի վճարումը։ Գործի շրջանակում մեղավոր են […]
Ավելին
«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն, հնարավոր է, 2024 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի «Ինտեր»։ Ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, 31-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «ներաձուրիների» ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ Լա լիգայի շրջանակում անցկացրած 7 խաղերից 5-ում ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ։ Աղբյուրի փոխանցմամբ` միլանյան ակումբը հուսով է, որ կկարողանա ազատ գործակալի կարգավիճակում ձեռք բերել «Ռեալ Մադրիդի» […]
Ավելին
«Բարսելոնայի» անունը շարունակում է սերտորեն կապված լինել «Նեգրեյրայի գործ» անվանումն ստացած դատավարության հետ։ Ինչպես տեղեկացնում է El Debate-ն, «բլաուգրանան» դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել կաշառակերության համար։ Աղբյուրի փոխանցմամբ` Բարսելոնայի հետաքննության դատարանի ղեկավար Խոակին Ագիրեն, ով վարում էր գործը, հանցագործություն է համարել «կապտանռնագույնների» կողմից Մրցավարների տեխնիկական կոմիտենի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային 7,5 միլիոն եվրոյի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Ժիրոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «դեղին սուզանավը» երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 49-րդ րոպեին Դանի Պարեխոյի ջանքերով բացեց հաշիվը։ Այդուհանդերձ, հյուրերը շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 56-րդ և 61-րդ րոպեներին աչքի ընկան համախատասխանաբար Արտյոմ Դովբիկն ու Էրիկ Գարսիան։ Հետագայում այլևս գոլեր չգրանցվեցին. […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Լաս Պալմասի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Բրահիմ Դիասն ու Խոսելուն։ Նշենք, որ Դիասը «Ռեալ» վերադառնալուց հետո խփեց առաջին գոլը։ Այսպիսով, «սերուցքայինները» բավական արագ արձագանքեցին նախորդ տուրում «Ատլետիկոյից» 1:3 հաշվով կրած […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Այդ հանդիպումից հետո ընդհատվեց «բլաուգրանայի» տպավորիչ հաղթարշավը «Մալյորկայի» դեմ խաղերում, որն սկսվել էր դեռևս 2011 թ. փետրվարի 26-ին։ Անցնող գրեթե 13 տարիների ընթացքում «Բարսելոնան» և «Մալյորկան» հանդիպել էին 11 անգամ, ու բոլոր դեպքերում հաղթանակը պսակվել էր կատալոնական ակումբի օգտին։ «Կապտանռնագույնները» «Մալյորկայի» դեմ խաղերում վերջին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023