2023 թվականը սահուն կերպով ավարտվում է և ժամանակն է ամփոփել տարին։ Ներկայացնում ենք միայն թոփ-5 առաջությունների 2023 թ. լավագույն ռմբարկուներին. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Դեկտեմբերի 23-ին իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ 4-րդ տուրից հետաձգված «Ատլետիկո Մադրիդ» – «Սևիլիա» (1:0) հանդիպումը։ Այդ խաղով ավարտվեց Լա լիգայի առաջին շրջանն, ինչից հետո առաջնությունը գնաց ընդմիջման, որը կշարունակվի արդեն հունվարի 2-ից։ Այժմ Լա լիգայի առաջին շրջանն ամփոփելու ժամանակն է։ Կներկայացնենք ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ ակումբների գրանցած վիճակագրությունը։ Ամենաբարձր միջին գնահատական ունեցող ֆուտբոլիստներն` ըստ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Մենդիսորոսա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։ «Արքայական» ակումբը ծանր ընթացք ստացած խաղում կարողացավ 90+2-րդ րոպեին 1:0 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնել. հերոսացավ Լուկաս Վասկեսը։ Նշենք, որ Կառլո Անչելոտիի թիմը 54-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. մրցակցի նկատմամբ կոպիտ սահանկում թույլ համար դաշտից հեռացվեց Նաչոն։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում ընթացիկ խաղարկության առաջատար «Ժիրոնան» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։ «Ժիրոնան» հանդիպման մեծ մասում հաղթում էր անդալաուսական ակումբին, սակայն խաղավերջում բաց թողեց ձեռքից հաղթանակը։ Միչելի թիմի կազմից 39-րդ րոպեին աչքի ընկավ Արտյոմ Դովբիկը, իսկ տանտերերին պարտությունից 88-րդ րոպեին փրկեց Գերման Պեցիելան։ Այս ոչ-ոքիից հետո «Ժիրոնան» վաստակեց 45 միավոր և շարունակում է գլխավորել […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Գրանադային»։ Անդալաուսական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Սերխիո Ռամոսը, ով 49-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 3:0 հաշիվը։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 37-ամյա ֆուտբոլիստը 21-րդ դարում Լա լիգայի շրջանակում գոլի հեղինակ է դառնում արդեն 18-րդ մրցաշրջանում։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռամոսը կրկնել է «Բետիսի», «Մալագայի» և […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ալմերիայի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն, միևնույն է, մրցակցին հաղթեց միայն մեկ գնդակի տարբերությամբ. գրանցվեց 3:2 հաշիվը։ Խավիի թիմից հերոսացավ Սերժի Ռոբերտոն` դառնալով դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Ռաֆինիան։ «Ալմերիայի» կազմից էլ աչքի ընկան Լեո Բապտիստաոն ու […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կրկին վնասվածք է ստացել։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, 21-ամյա ֆուտբոլիստը դեկտեմբերի 19-ին կայացած մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` նախնական բուժզննումից հետո պարզ է դարձել, որ իսպանացի կիսապաշտպանը շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով։ Պեդրին միանշանակ բաց է թողնելու Լա լիգայի 18-րդ տուրում «Ալմերիայի» դեմ կայանալիք հանդիպումը, իսկ հունվարի 4-ին […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։ Հանդիպումը բավական անհաջող ընթացք ստացավ «հնդկացիների» համար, քանի որ արդեն 38-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով։ Ստեֆան Սավիչը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։ Նույնիսկ դաշտում ունենալով մեկ ֆուտբոլիստ պակաս` Դիեգո Սիմեոնեի թիմը նախքան ընդմիջում բացեց հաշիվը. 44-րդ րոպեին աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի վերջին խաղում «Ժիրոնան» «Մոնտիլիվի» մարզադաշտում մրցեց «Ալավեսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում կատալոնական ակումբն ուներ խաղային առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։ Միչելի թիմից դուբլի հեղինակ դարձավ Արտյոմ Դովբիկը, մեկ գոլ էլ խփեց Քրիստիան Պորտուն։ Նշենք, որ Դովբիկը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 10 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում «Խետաֆեի» հարձակվող […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբերու» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տարածքային ու խաղային հսկայական առավելություն` «դեղին սուզանավին» ջախջախելով 4:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից աչքի ընկան Ջուդ Բելինգհեմը, Ռոդրիգոն, Բրահիմ Դիասն ու Լուկա Մոդրիչը։ «Վիլյառեալի» միակ գոլ խփեց Խոսե Լուիս Մորալեսը։ Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 42 […]
Ավելին
1 32 33 34 35 36 173

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023