Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցեց «Խետաֆեի» դեմ։ «Բլաուգրանան» արդեն 9-րդ րոպեին Ժյուլ Կունդեի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն մրցակիցը 34-րդ րոպեին Մաուրո Արամբարիի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում կատալոնական ակումբն ուներ խաղային ու տարածքային հսկայական առավելություն, ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, բայց չկարողացավ հաղթանակ կորզել. հանդիպումն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցեց «Լեգանեսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ խոշոր անակնկալ գրանցվեց. «Լեգանեսը» հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփեց սերբ պաշտպան Մատիա Նաստասիչը։ Նշենք, որ 90-րդ րոպեին մադրիդյան գրանդը կարող էր խուսափել պարտությունից, սակայն Անտուան Գրիզմանի իրացրած 11-մետրանոցից հետո գնդակը շեղ ընթացավ։ Այս խաղով ընդհատվեց բոլոր […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում մրցեց «Օսասունայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 55-րդ րոպեին Խուլիան Ալվարեսի խփած գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։ Նշենք, որ «Ատլետիկոն» բոլոր մրցաշարերում տարավ 14-րդ անընդմեջ հաղթանակը և ակումբային ռեկորդ գրանցեց։ «Ռոխիբլանկոսը» վաստակեց 44 միավոր, շրջանցեց Մադրիդի «Ռեալին» (43) և գլխավորեց […]
Ավելին
Իսպանական Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալեկանոյի» կիսապաշտպան Խամես Ռոդիգեսը մոտ է ակումբից հեռանալուն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ կոլումբացի անվանի ֆուտբոլիստն արդեն խզել է պայմանագիրը Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբի հետ և դարձել ազատ գործակալ։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` 33-ամյա Ռոդրիգեսը մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր է համաձայնեցրել մեքսիկական «Լեոնի» հետ։ Համաձայնագիրն ունենալու է […]
Ավելին
Իսպանիայի մարզական բարձրագույն խորհուրդը թույլ է տվել «Բարսելոնային» ժամանակավորապես գրանցել ակումբի կիսապաշտպան Դանի Օլմոյին ու հարձակվող Պաու Վիկտորին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Բլաուգրանան» դեռ հունվարի 7-ին էր 51 էջից և 60 փաստաթղթից բաղկացած դիմում ներկայացրել կառույցին, որի իրավաբանական բաժինը գործը քննելուց հետո նման որոշում է կայացրել։ Այդուհանդերձ, ֆուտբոլիստների գրանցման վերջնական որոշումը կայացվելու է երեք […]
Ավելին
Հայտնի են դարձել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Պայքարը շարունակում են «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկո Մադրիդը», «Ատլետիկ Բիլբաոն», «Ռեալ Սոսիեդադը», «Վալենսիան», «Խետաֆեն», «Բետիսը», «Սելտան», «Ռայո Վալեկանոն», «Լեգանեսը», «Օսասունան» (բոլորը` Լա լիգա), «Ալմերիան», «Էլչեն» (երկուսն էլ` Սեգունդա), «Օրենսեն» (Սեգունդա Բ) և «Պոնտևեդրան» (4-րդ դիվիզիոն)։ Հավելենք, որ մրցաշարի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա հունվարի 8-ին` Երևանի […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը որակազրկվել է երկու խաղով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլացի ֆուտբոլիստը որակազրկվել է որակազրկվել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված «Վալենսիայի» դեմ խաղում (2:1) մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկիին հրելու և կարմիր քարտ ստանալու պատճառով։ Նա կարող է մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությանը, սակայն Լա լիգայում բաց կթողնի «Լաս Պալմասի» ու «Վալյադոլիդի» […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի` 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրոյի» դեմ խաղում (4:0) «Բարսելոնայի» կամզում նորամուտը նշել է Տոնի Ֆերնանդեսը։ «Բլաուգրանայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ իսպանացի վինգերը դարձել է ակումբի պատմության երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա հանդիպման օրը եղել է 16 տարեկան, 5 ամսական և 17 օրական։ Այդ ցուցանիշով Ֆերնանդեսը զիջում է միայն Լամին Յամալին։ Վերջինս […]
Ավելին
Լուկա Մոդրիչը, Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում գրավելով «Վալենսիայի» դարպասը, դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատարեց գոլի հեղինակը։ Mister Chip-ը հայտնում է, որ խորվաթ ֆուտբոլիստն այդ ցուցանիշով գերազանցել է Ֆերենց Պուշկաշի ցուցանիշը։ Մոդրիչը «Վալենսիայի» դեմ խաղում աչքի է ընկել 39 տարեկան և 119 օրականում, իսկ հունգարացի լեգենդար Պուշկաշը 1966 թ. «արքայական» ակումբում վերջին […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» «Մեստալիա» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ «չղջիկները» Ուգո Դուրոյի` 27-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։ 55-րդ րոպեին «արքայական» ակումբը 11-մետրանոց վաստակեց, սակայն Ջուդ Բելինգեմի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ 60-րդ րոպեին Կիլիան Մբապեն, ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023