Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության ֆավորիտներին։ Ըստ ընկերության սուպերհամակրգչի` մրցաշարը 18,5 տոկոս հավանականությամբ կհաղթի ՊՍԺ-ն։ Ֆավորիտների թվում փարիզյան գրանդին հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» (17,8), «Բավարիան» (12,8), «Ինտերը» (12,3), Մադրիդի «Ռեալը» (9,8)։ Ֆավորիտների լավագույն տասնյակում տեղ են գտել նաև «Չելսին» (8,4 տոկոս), Դորտմունդի «Բորուսիան» (5,4), Մադրիդի «Ատլետիկոն» (5,1), «Յուվենտուսը» (3,6) և «Բենֆիկան» […]
Ավելին
Քրիստիան Կիվուն նշանակվել է «Ինտերի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Ռւոմինացի մասնագետը 2018-2024 թթ. աշխատել է միլանյան գրանդի համակարգում ու մարզել տարբեր տարիքային թիմեր։ Նա 2025 թ. փետրվարին նշանակվել է «Պարմայի» գլխավոր մարզիչ ու օգնել ակումբին պահել տեղն Իտալիայի Ա Սերիայում։ 44-ամյա Կիվուն «Ինտերի» […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է Ֆրանսիայի Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել է ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն, որն այժմ գնահատվում է 90 միլիոն եվրո։ Նրա արժեքն ավելացել է 30 միլիոն եվրոյով։ Այժմ 20-ամյա եզրային հարձակվողը «Պարի Սեն-Ժերմենում» իր խաղընկերներ Ուսման Դեմբելեի և Խվիչա Կվարացխելիայի հետ Լիգա 1-ի ամենաթանկ ֆուտբոլիստներն […]
Ավելին
«Ինտերը» ֆրանսիական «Մարսելից» ձեռք է բերել վինգեր Լուիս Էնրիկեին, հայտնում է միլանյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «ներաձուրին» բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնել է 25 միլիոն եվրոյով։ 23-ամյա ֆուտբոլիստը պրովանսյան ակումբում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից, որի կազմում 108 խաղում խփել է 11 գոլ, կատարել […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սիմոնե Ինձագին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` 49-ամյա մասնագետը նոր ակումբում կվաստակի տարեկան 26 միլիոն եվրո աշխատավարձ։ Ինձագին 2021-2025 թթ. մարզում էր «Ինտերը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 217 խաղում […]
Ավելին
«Ինտերը» շարունակում է ակումբից հեռացած գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի համար փոխարինող փնտրել, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Ներաձուրիի» հիմնական թեկնածուն Սեսկ Ֆաբրեգասն («Կոմո») է, սակայն, եթե չհաջողվի իսպանացի մասնագետի հետ համաձայնության հասնել, միլանյան գրանդը պատրաստ է պայմանագիր առաջարկել Պատրիկ Վիեյրային («Ջենոա»), կամ Քրիստիան Կիվուին («Պարմա»)։ Նշվում է, որ «Ինտերը» հետաքրքրված է նաև Ռոբերտո […]
Ավելին
«Ինտերն» ակումբից հեռացած գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ներաձուրին» հետաքրքրված է Սեսկ Ֆաբրեգասի («Կոմո») և Ռոբերտո Դե Ձերբիի («Մարսել») ծառայություններով։ Երկու մասնագետների ու նրանց ակումբների ներկայացուցիչների հետ արդեն բանակցություններ են սկսվել։ Միլանյան գրանդը պատրաատ է նաև առաջարկներ լսել այլ մասնագետների վերաբերյալ, սակայն ակումբը գլխավոր թեկնածուները հենց […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կլքի զբաղեցրած պաշտոնը, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։ «Ներաձուրիի» ղեկավարներն ու 49-ամյա մասնագետը հունիսի 3-ին հանդիպել են և որոշել չշարունակել համագործակցությունը։ Իտալացի մանսագետը միլանյան գրանդը մարզում էր 2021 թ. հուլիսից։ «Ներաձուրին» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի Սուպերգավաթակիր, […]
Ավելին
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին որոշել է լքել զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 49-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել միլանյան գրանդի ղեկավարության հետ հունիսի 3-ին ունեցած հանդիպումից հետո։ Իտալացի մասնագետն աշխատանքի կանցնի Սաուդյան Արաբիայում ու կգլխավոր «Ալ Հիլալը»։ Կողմերը երկու տարվա պայմանագիր կստորագրեն։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` Ինձագին «Ալ Հիլալում» կվաստակի տարեկան 25 […]
Ավելին
«Ինտերը» բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Միլանյան գրանդը հետաքրքրված է «կարմիր սատանաների» հարձակվող Ռասմուս Հոյլունի ծառայություններով։ «Ներաձուրին» անցնող օրերին դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում կապվել է մանկունիական ակումբի հետ։ Բացի Հոյլունից, «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել նաև «Պարմայի» հարձակվող Անժ-Յոան Բոնիին։ 22-ամյա Հոյլունը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2023 թ. օգոստոսին, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025