«Յուվենտուսի» արդեն նախկին պաշտպան Խուան Կուադրադոն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ Կոլումբացի ֆուտբոլիստը «ներաձուրիների» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում հանդես էր գալիս 2015 թ. օգոստոսից` անցկացրած 314 խաղում դառնալով 26 գոլի և […]
Ավելին
«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կոզմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց, հավելավճարները ներառյալ, «կարմիր սատանաները» վճարելու են 55 մլն եվրո։ Կամերունցի դարպասապահը մանկունյական ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «5+1» ձևաչափով` մինչև 2028 թ. հունիսի 30-ը, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ […]
Ավելին
«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն չի վերադառնա «Ինտեր», որի կազմում վարձավճարով հանդես էր գալիս 2022/23 մրցաշրջանը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ներաձուրիները» վարձակալության ավարտից հետո արդեն տևական ժամանակ է գործարքի հարցում բանակցություններ էին վարում «ազնվականների» հետ և մտադիր էին գնել բելգիացի հարձակվողի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Այդուհանդերձ, միլանյան ակումբը դադարեցրել է բանակցությունները։ Բանն այն է, որ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Սասուոլոյի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզիին։ Կողմերը վարձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «Ինտերը» պարտավորվել է 25 մլն եվրոյի դիմաց գնել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Գործարքի վերջնական կայացումից հետո Ֆրատեզին «ներաձուրիների» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Սլովակ պաշտպանն «Ինտերի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 246 խաղում դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտոյի դուստրը պահանջում է ազատազրկման ենթարկել իր հորը։ Բանն այն է, որ 2022 թ. փետրվարին կամերունցի նախկին ֆուտբոլիստը 4 տարվա դատավարությունից հետո Էրիկա Դո Ռոսարիո Նևեսին ճանաչել է որպես իր դուստր` պարտավորվելով նաև ամսական 1400 եվրոյի չափով ալիմենտ վճարել նրան։ Այդուհանդերձ, այս ընթացքում Էտոն […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ալ Նասրը» «ներաձուրիներին» կվճարի 23 մլն եվրո։ Խորվաթ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ այդ ընթացքում վերջինս վաստակելու է մոտ 100 […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Դեռ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ խորվաթ ֆուտբոլիստը մոտ է կարեիրան Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում շարունակելուն։ «Ներաձուրիները» գործարքի հարցում հասել էին համաձայնության, որի դիմաց պետք է վաստակեին 23 մլն եվրո, իսկ 30-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը պետք է լիներ 20 մլն եվրո։ Այդուհանդերձ, գործարքի […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, կողմերն արդեն այսօր` հունիսի 26-ին, պետք է ավարտին հասցնեն գործարքը։ Սպասվում է, որ սաուդարաբական ակումբը գործարքի դիմաց «ներաձուրիներին» կվճարի 23 մլն եվրո։ Նշվում է, որ խորվաթ ֆուտբոլիստը «Ալ Նասրի» հետ կնքելու է 3 […]
Ավելին
Դանիական «Օրհուս» ակումբի կենտրոնական պաշտպան Յան-Աուրել Բիսեկը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Ներաձուրիները» երկու մասով վճարելու են 22-ամյա պաշտպանի ու «Օրհուսի» միջև գործող պայմանագրով առկա հրաժարագինը, որը 7 մլն եվրո է։ Նշենք, որ երիտասարդ պաշտպանը «Քյոլնի» սան է, որի համակարգում հանդես է եկել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023